Լրահոս

Աստղագուշակ հոկտեմբերի 27-ի համար




ԽՈՅԵՐ

Սիրելիի հետ ձեր տարաձայնությունների պատճառը միգուցե այն է, որ դուք նրա համար դարձել եք անհետաքրքիր՝ նման վաղուց կարդացված գրքի։ Այսօր ամենահամապատասխան օրն է, որպեսզի սիրելիին համոզեք, որ դուք դեռ առեղծված եք նրա համար։

ՑԼԵՐ

Այսօր սիրելին չի ցանկանա բաժանվել ձեզանից անգամ մեկ վայրկյանով։ Այդ իսկ պատճառով, հնարավորության դեպքում, արեք ամեն բան, որպեսզի չհեռանաք նրանից անգամ մեկ քայլով։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս խորհել այն հարցի շուրջ, թե, արդյոք, ձեզ անհրաժեշտ է նման կախում ունենալ սիրելիից, թե ոչ։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Եթե ձեր սիրելին չի ընդունում այն տեղեկատվությունը, որը դուք փորձում եք նրան փոխանցել, դա ամենեւին էլ չի նշանակում, թե դա նրան հետաքրքիր չէ։ Միգուցե նա չափից դուրս հոգնած է այսօր։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Եթե ձեր սիրելին կտրականապես համաձայն չէ ինչ-որ բանում ձեզ հետ, պետք չէ կարծել, որ նա այդքան խելացի չէ՝ ձեզ հասկանալու համար։ Դուք պարզապես տարբեր եք եւ միանգամայն տարբեր ճշմարտություններ ունեք։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեզ մոտ կնկատվի մաղձոտ տրամադրություն, եւ եթե ձեր սիրելին ինքնասիրահարված է կամ զուրկ՝ հումորի զգացողությունից, ապա նրան մնում է միայն ցավակցել։

ԿՇԵՌՔՆԵՐ

Մի’ ամաչեք սիրելիից օգնություն խնդրել։ Դրանում ոչ մի ամոթալի բան չկա եւ դա չի նշանակում, որ դուք թույլ եք եւ անպաշտպան։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր դուք շատ կկարոտեք ձեր սիրելիին։ Նրանից հեռու ամեն րոպեն ձեզ ցավ կպատճառի, սակայն տխրել պետք չէ. աստղերը խոստանում են, որ ձեր հանդիպումը չի ուշանա։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր կարեւոր է, որպեսզի չափսոսաք որեւէ բանի համար։ Այն, ինչ պետք է լինի, կլինի։

ԱՅԾԵՂՋՈՒՐ ՆԵՐ

Հավատացեք, դուք ունեք այնպիսի արժանիքներ, ինչի համար սիրելին հարգում է ձեզ։ Եվ եթե այսօր նկատեք, որ այդ հարգանքը պակասել է, ապա արժե խորհել։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք ձեզ ավելի թույլ կզգաք, քան կաք իրականում։ Դուք վստահ կլինեք, որ ի վիճակի չեք ինչ-որ բան անել, իսկ իրականում պարզապես ցանկություն չեք ունենա։ Եվ դա կարող է խանգարող հանգամանք լինել սիրելիի հետ հարաբերություններում։

ՁԿՆԵՐ

Այսօր սիրելին անտեղի խանդոտ կլինի ձեր հանդեպ, ինչը կխանգարի ձեր շփմանը։ Աշխատեք վստահություն ներշնչել նրան ձեր անձի հանդեպ։