Vertu-ն՝ $41 000-ով նոր շքեղ կրիպտո սմարթֆոն է ներկայացրել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Vertu-ն՝ $41 000-ով նոր շքեղ կրիպտո սմարթֆոն է ներկայացրել


Այսպես է կոչվում լյուքս դասի հեռախոսներ արտադրող հայտնի Vertu ընկերության նոր հեռախոսը։ Արտաքինից սա ժամանակակից սմարթֆոնների մեծ մասից տարբերվող սարք է, որի հետևի հատվածը պատրաստված է ալիգատորի կաշվից։ Սմարթֆոնի տեխնիկական բնութագրերը բավական լավն են։ Ի թիվս այլ բաների, այն Web3 կողմնորոշում ունի, կարող է գործարկել իր սեփական բլոկչեյն հանգույցը և մեկ սեղմումով լուսանկարներն ու տեսանյութերը վերածել NFT-ների:

Metavertu կրիպտո-սմարթֆոններից ամենաշքեղը կարժենա $41,500, բայց 10 սարքերից բաղկացած շարքում կարելի է գտնել ավելի համեստ տարբերակներ՝ ամենաէժանի համար, օրինակ, պետք կլինի վճարել ընդամենը $3,600:

Metavertu-ն դրսից

Metavertu-ի բոլոր 10 մոդելներն ունեն կերամիկական շրջանակ և Vertu-ի հատուկ շափյուղա բյուրեղյա էկրան: Ամենաթանկ մոդելի հետևի հետնամասը ծածկված է Հիմալայան ալիգատորի կաշվով, որը պատված է ադամանդներով և 18 կարատանոց ոսկով։

Մյուս տարբերակների դեպքում հետևի հատվածը կարող է պատրաստվել շափյուղա բյուրեղյա ապակուց, կերամիկայից, հորթի կամ ալիգատորի կաշվից:

Բոլոր մոդելների համար նույն էկրանն է՝ 6,67 դյույմանոց AMOLED՝ 2400 × 108 լուծաչափով։

Metavertu-ն ներսից

Բոլոր 10 մոդելները հագեցած են Qualcomm SnapDragon 8 Gen 1 պրոցեսորով, 4600 mAh մարտկոցով (լիցքավորում USB Type-C-ի միջոցով, 80 Վտ, հասանելի է նաև մագնիսականը՝ 15 Վտ) և եռակի տեսախցիկով։ Հիմնական (35 մմ) - 64 ՄՊ, Sony IMX787, f/1.6, 7 ոսպնյակներ, OIS,
Լայնանկյուն - 50 ՄՊ, Samsung JN1, 1/2.76", 0.64 մկմ, f/2.2, լույսի անկյունը՝ 116 աստիճան,
Պերիսկոպ - 8 MP, Hynix Hi-847, 1/3.4", 1 մկմ, f/2.4, OIS, 5x խոշորացում:

Սկզբնական մակարդակի մոդելն ունի 12 ԳԲ օպերատիվ հիշողություն և 512 ԳԲ ներքին հիշողություն, մինչդեռ բարձրակարգ մոդելն ունի 18 ԳԲ օպերատիվ և 1 ՏԲ հիշողություն: Դրանք բոլորն աշխատում են Android 12-ով, աջակցում են երկու nanoSIM քարտ, Wi-Fi 6E, Bluetooth 5.2, GPS, A-GPS:
Շքեղություն Web3 աշխարհում


Նախկինում Vertu-ն վաճառում էր միանգամայն միջին հատկանիշներով շքեղ հեռախոսներ, ինչը 2017 թ․ հանգեցրեց ընկերության սնանկացմանը։ 2018 թ․ ընկերությունը վերագործարկվեց (սակայն մինչ այդ ուներ մի քանի սեփականատեր), իսկ այժմ, ըստ երևույթին, ապավինում է ոչ միայն շքեղ հարդարմանը, այլ նաև թրենդային տեխնոլոգիաներին։ Եվ այսօր թրենդային են, իհարկե, կրիպտոն ու Web3-ը, իսկ շատ նորահարուստների համար CryptoPunks-ը և Azuki NFT-ն նոր Burberry-ն և Louis Vuitton-ն են:

Սակայն Web3-ի հիմնական խնդիրը, ինչպես Լոնդոնում հեռախոսի պրեզենտացիայի ժամանակ նշել է Vertu-ի գործադիր տնօրեն Գարի Չանը, այն է, որ դրա բարդությունը կարող է վանել նոր օգտվողներին: Նոր Metavertu-ի նպատակն է Web3-ը պարզեցնել սովորական օգտատերերի համար:
Web3 մեկ սեղմումով

Metavertu-ն կարող է Web2 ռեժիմից (ստանդարտ Android օպերացիոն համակարգով) անցնել Web3 ռեժիմի և հակառակը:

Ընդամենը մի քանի սեղմում է պահանջվում անձնական բանալիներով դրամապանակ ստեղծելու համար, որը պաշտպանված է հեռախոսի աշխատանքի համար վստահելի միջավայրով (trusted execution environment,TEE), ինչպես նաև Android-ի ոճում ինտերֆեյսի միջոցով մի շարք ապակենտրոնացված հավելվածների (dapps) հասանելիություն ստանալու համար:

Ըստ Vertu-ի ներկայացուցչի, այս ապակենտրոնացված հավելվածները ներառում են VOS-ը, որը թույլ է տալիս հեռախոսը Ethereum բլոկչեյնում օգտագործել որպես «վավերացնող, թեթև հանգույց և թեթև կլիենտ»: Մեկ այլ ապակենտրոնացված հավելված՝ Vshot-ը, օգտվողին թույլ է տալիս մեկ սեղմումով լուսանկարից կամ տեսանյութից ստեղծել NFT:

Հեռախոսն ունի նաև Vtalk, որը գաղտնագրված ակնթարթային հաղորդագրությունների փոխանակման հավելված է։ Այն, ըստ Գարի Չանի, «ինտեգրում է սոցիալական ցանցերի ապակենտրոնացված գործառույթները», ներառյալ DAO-ն:

Օգտատերերը նաև IPFS-ում (InterPlanetary File System) հասանելիություն են ստանում 10 տերաբայթ բաշխվածության պահոցին և Vertu-ի շուրջօրյա կոնսիերժ ծառայությանը՝ «կարմիր կոճակ»։

Այս ծառայությունը նույնպես թարմացվել է, որպեսզի արտացոլի Web3 աշխարհը:

«Մենք ունենք հատուկ NFT ներդրումային թիմ, որը կօգնի մեր օգտատերերին ավելի արագ և լավ հասկանալ NFT-ն»,- ասաց Չանը:

Ծառայությունը, ասում է նա, կարող է օգնել սկսնակներին անփոխարինելի թոքեններ հավաքելու գործընթացում և խորհուրդ տալ նրանց, թե գալիք որ հավաքածուները կարելի է գնել:

 
 Որտե՞ղ կարելի է գնել Metavertu?

Metavertu-ն վաճառքի կհանվի նոյեմբերի 3-ից Vertu-ի կայքում, ինչպես նաև ընկերության սովորական խանութներում։ Ահա այս շարքից սմարթֆոնների գները.Basic Carbon Fiber (սև), 12+512 ԳԲ - $3600
Calf Leather Caramel Brown (սև+շագանակագույն), 12+512 ԳԲ - $3300
Alligator Leather Iron Black (սև), 12+512 ԳԲ - $6500
Alligator Leather Iron Black (սև), 18+1024 ԳԲ - $7500
Alligator Leather Creamy White (սև+սպիտակ), 12+512 ԳԲ - $7650
Alligator Leather Creamy White (սև+սպիտակ), 18+1024 ԳԲ - $8650
Alligator Leather Flame Red (սև+կարմիր), 12+512 ԳԲ - $7500
Alligator Leather Flame Red (սև+կարմիր), 18+1024 ԳԲ - $8400
Himalaya Alligator Leather 18K Gold & Diamonds (սպիտակ+ոսկեգույն), 18+1024 ԳԲ - $41 500: