«Մահից առաջ պետք է հասցնել ապրել, բայց կան կետեր, որոնք առաջնային են». Նազենի Հովհաննիսյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մահից առաջ պետք է հասցնել ապրել, բայց կան կետեր, որոնք առաջնային են». Նազենի Հովհաննիսյան




Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է լուսանկար, որին կից գրել է.

«Մահից առաջ պետք է հասցնել ապրել, բայց կան կետեր, որոնք առաջնային են.
....
1. տեսնել Վենետիկը։
2. Սովորել կարդալ( ու դրանից հետո կարդալ աշխարհի տակի եղած բոլոր գրքերը)
3. Գժի նման սիրահարվել ու թռչել օդապարիկով սիրեցյալի հետ
4. Ունենալ երեխա ու նրա հետ խաղալ, խաղալ, խաղա՜լ
5. Գնալ Հայոց Երուսաղեմ՝ ուխտի
6. Տեսնել օվկիանոսը
7.Փարիզում առավոտյան ուտել կրուասան՝ մի բաժակ էսպրեսսոյով ու շամպայնով)
8. Դիմավորել արևածագը՝ Միջերկրական ծովում, նավի վրա ...
9. Ունենալ տուն՝ ծովի ափին, մեջը մեծ գրադարանով, տան դիմաց՝ ավազի հետ խաղացող երեխաներով։
10. Գոնե մի օր ապրել վանքում և լռել։
11.....
12....
13....
Գրեք ՁԵՐ կետը...
Հ.Գ. Սա՝ իմ 2012- ի ցուցակն է...
հիմա մի բան հաստատ կավելացնեի.
11. Տեսնել ԱՆՎՏԱՆԳ ու պաշտպանված Հայրենիքը...»: