99-ի հոկտեմբերի 27-ին մազով փրկվեցիր, որ հետո էլի հոկտեմբերի 27-ին գնա՞ս. գործընկերները՝ Գայանե Փայտյանի մահվան մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

99-ի հոկտեմբերի 27-ին մազով փրկվեցիր, որ հետո էլի հոկտեմբերի 27-ին գնա՞ս. գործընկերները՝ Գայանե Փայտյանի մահվան մասին




Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը գրում է.

Գայուշ ջան, ընկերս, քույրս… լավ, էս ո՞նց արեցիր, Փայտյան աղջիկ։ 99-ի հոկտեմբերի 27-ին մազով փրկվեցիր, որ հետո էլի հոկտեմբերի 27-ին գնա՞ս։
Լույս դառնաս, Գայ ջան…

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.

Կյանքից անժամանակ հեռացել է հայտնի լրագրող Գայանե Փայտյանը։ Նա արմատներով Տավուշի մարզի Նորաշեն գյուղից էր։ Անձամբ ճանաչել եմ, առիթներ ունեցել նրա հետ շփվելու։ Խորապես վշտացած եմ , ցավակցում եմ հարազատներին։

Լրագրող Հրաչ Մկրտչյանը գրում է.

Երեկ տեղեկացա, որ Գայանե Փայտյանը բարդ վիրահատության է ենթարկվել, ամբողջ օրը աղոթեցինք, բայց ավաղ… Լույսերի մեջ լինես, սիրելի Գայանե ջան…

Լրագրող Մարգարիտ Սարգսյան.

Փայտս, Գայանս, Գայ ջանս, զրնգուն ծիծաղդ ականջներումս պիտի անցյալո՞վ գրեմ քո մասին։ Ամբողջ կյանքդ կռիվ ու պայքար էր, ամեն տեղ հաղթեցիր, էս մեկն էս ինչ դավադիր էր…. Քո ամեն մի հաղթած կռվից հետո երբ խոսում էինք, խաղաղվում էի, բժշկական քո բոլոր ախտորոշումները կարծես չքանում էին կյանքն ու ապրելը սիրելու քո կամքի առաջ…Կյանքիդ ամենամեծ առաքելությունը երկու Լույս Ձագուկներդ եղան… Գիտես, մեր համքարությունը հերքում չի սիրում, էս բոթին միաձայն բոլորս էինք հրաշքի պես հերքման սպասում..Գայ ջան, խաղաղություն քեզ…