«Լոս Անջելեսում առաջին անգամ ներկայացրեցինք Մախմուրը». Արփի Շահնուբարյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Լոս Անջելեսում առաջին անգամ ներկայացրեցինք Մախմուրը». Արփի Շահնուբարյան



Երգչուհի Արփի Շահնուբարյանը լուսանկարներ է հրապարակել Լոս Անջելեսում կայացած հայ դիզայներների ցուցադրությունից, որւոմ ներկայացնում էր ձեռագործ պայուսակների իր ապրանքանիշը:


«Երեկ Լոս Անջելեսում առաջին անգամ ներկայացրեցինք Մախմուրը: Մի կողմից անսպասելի էր նման արձագանք եւ հիացմունք, մյուս կողմից՝ սպասելի, քանի որ մեկ տարվա ընթացքում ջանք չենք խնայել կատարելագործել մեր աշխատանքը, ընդառաջ գնալ մեր հաճախորդների առաջարկներին, ներկայացնել նոր մոդելներ եւ հավաքածուներ:

Մախմուրը շատ սիրվեց Լոս Անջելեսում: Շնորհակալ ենք կազմակերպիչներին, բոլոր ներկա գտնվողներին, հայկական արտադրանքը գնահատողներին», - հրապարակմանը կից գրել էր երգչուհին:


Ավելի վաղ Արփին հրապարակում էր արելԱՄՆ-ից`հիշեցնելով ցուցադրության մասին: «Մենք արդեն Լոս Անջելեսում ենք: Հոկտեմբերի 23ին սիրով սպասում ենք ձեզ Vertigo Event Venue-ում՝ Մախմուրի տաղավարում», - գրել էր երգչուհին: