Դիանա Մխիթարյանը՝ 23-ամյակի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դիանա Մխիթարյանը՝ 23-ամյակի մասին




Երեկ դերասանուհի և երգչուհի Դիանա Մխիթարյանը դարձել է 23 տարեկան: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է ծննդյան ընդառաջ իրականացրած ֆոտոշարքի, հույզերի, ծնունդը չտոնելու և արտաքին փոփոխությունների մասին:

«Անկեղծ ասած, քանի որ եղբայրս հիմա ծառայում է ցանկություն չունեի ծնունդս նշելու և մի շարք հարցերով պայմանավորված ևս այս տարի որոշեցի չտոնել և ուղղակի իրականացնել ֆոտոշարք: Օրեր առաջ էլ ներկայացրեցի տեսահոլովակ»,- ասաց Դիանա Մխիթարյանը:



Դերասանուհին հաճախ է իրականացնում ոճային փոփոխություններ և իր հետևորդների առաջ ներկայանում տարբեր արտաքին լուծումներով:
«Փորձում եմ ամեն անգամ յուրովի ներկայանալ, հետաքրքիր դետալներ մտածել՝ չկրկնվելով: Այս տարի միայն ֆոտոշարք եմ իրականացնել՝ որոշելով մանուշակագույնի երանգներից մեկով շեշտադրում անել, կրել եմ կեղծամ, իսկ շատերը մտածել են՝ մազերս եմ ներկել: Հետաքրքիր փորձ էր, լուսանկարները ևս բավականին վառ են ստացվել ու հետաքրքիր, բայց իրական կյանքում նման կտրուկ փոփոխություն դժվար թե իրականացնեմ»,- նշեց դերասանուհին:



Խոսելով նպատակների ու անցած ուղու մասին նա շեշտեց, որ աշխատանքային ոլորտում փորձում է աշխատասիրությամբ հասնել իր նպատակներին:

«Հենց երեկ ինստագրամում հետևորդներս դարձան 165.000 ինչի համար ուրախ եմ և շնորհակալ, իսկ հայտնիության մասին փոքր տարիքում չեմ երազել ու մտածել: Միշտ փորձում եմ ուղղակի աշխատել ու զբաղվել իմ սիրած գործով,- ասաց նա և հավելեց, որ այս փուլում երազում է միմիայն խաղաղության մասին: