Սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը «Operalia 2022» համաշխարհային օպերային մրցույթում գրավել է առաջին տեղը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը «Operalia 2022» համաշխարհային օպերային մրցույթում գրավել է առաջին տեղը




Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի հիմնած «Operalia 2022» Համաշխարհային օպերային մրցույթի հաղթող է ճանաչվել սոպրանո (կանացի երգչական ամենաբարձր ձայնը) Ջուլիանա Գրիգորյանը։ Այս մասին մրցույթի կազմակերպիչները հայտնել են թվիթերյան պաշտոնական էջում։

«Մենք հպարտությամբ ներկայացնում ենք «Operalia 2022»-ի հաղթողներին։ Շնորհավորում ենք օպերայի համաշխարհային մրցույթի բոլոր հաղթողներին, մրցանակակիրներին եւ մասնակիցներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ջուլիանա Գրիգորյանն արժանացել է նաեւ հանդիսատեսի մրցանակին` «Rolex Prize of the Audience»-ին։