Պրոթեզավորել են «Կլոնի» աստղ Լուչիանո Շաֆիրի ազդրը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Պրոթեզավորել են «Կլոնի» աստղ Լուչիանո Շաֆիրի ազդրը




Կլոն սերիալի հայտնի բրազիլացի դերասան Լուչիանո Շաֆիրի երկրպագուները կրկին անհանգստացած են նրա առողջությամբ։ Օրերս նա ստիպված է եղել պառկել վիրահատական ​​սեղանին՝ ազդրի պրոթեզ տեղադրելու համար։ Ինչպես պարզաբանել են բժիշկները, հիվանդի մոտ առաջացել է արթրոզ, եւ դա անհնար էր անել առանց վիրահատական ​​միջամտության։

«Ընդլայնված արթրոզն ուժեղ ցավեր եւ սահմանափակումներ է առաջացնում կոնքերում: Վիրահատության ժամանակ մաշված մակերեսը հեռացվում է եւ փոխարինվում պրոթեզով։ Լուչիանոյի դեպքում օգտագործվել է կերամիկա։ Այսօր փոխարինում են կատարել աջ կողմում»,- օրթոպեդ Մարսելո Գոդոի Կավալեյրոյի խոսքերն է մեջբերում StarHit.ru-ն:

Ըստ բժիշկների՝ մեկուկես ժամ տեւած վիրահատությունը բարեհաջող է անցել։ Այժմ դերասանը ապաքինվում է եւ, հավանաբար, մոտ ապագայում տանը կլինի։ Նոյեմբերի ձախ ոտքի ազդրի պրոթեզը կտեղադրեն։

Ի դեպ, վերջին մի քանի տարիների ընթացքում դերասանն առաջին անգամը չէ հայտնվում հիվանդանոցում։ 2021 թվականի ամռանը Կլոնի աստղը կրկին հիվանդացել է կորոնավիրուսով եւ հոսպիտալացվել։ Միայն երկու շաբաթ անց է նա կարողացել ինքնուրույն շնչել։ Կորոնավիրուսից կարճ ժամանակ առաջ Շաֆիրի մոտ հեմատոմա է հայտնաբերվել եւ հաստ աղիքի մի մասը հեռացվել է: