Աստղագուշակ նոյեմբերի 7-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ նոյեմբերի 7-ի համար




ԽՈՅԵՐ

Խոյերի համար շատ դժվար կլինի թույլ տալ ինչ-որ մեկին ներխուժել իրենց անձնական տարածք։ Այսօր այն միայն ձերը կլինի եւ ցանկացած փորձ կկանխվի ձեր կողմից։ Սիրելի էակը պետք է հեռու մնա ձեզնից, որպեսզի ավելորդ տարաձայնություններ չլինեն։

ՑԼԵՐ

Այսօր դուք դեմ առ դեմ կհանդիպեք ձեր հակառակորդին, որի դերում սիրելի անձնավորությունն է։ Այժմ դուք ոչ միայն կխանդեք, այլեւ կատեք ձեր ընտրյալին։ Դա նաեւ նշանակում է, որ սկսելու եք ավելի շատ սիրել նրան։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Հակառակ սեռի ինչ-որ ներկայացուցիչ երկար եւ հանգամանալից պատմելու բացատրելու է ձեզ իր, իր կյանքի եւ խնդիրների մասին։ Հետաքրքիր կլինի, թե ոչ, բայց դուք ստիպված կլսեք նրան։ Բայց այս պատմությունն ունի նաեւ դրական կողմ։ Վերջում դուք լավ ու մտերիմ ընկեր կգտնեք։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր դուք մի յուրօրինակ հնարավորություն կունենաք իմանալ, թե իրականում ինչպես է ձեզ վերաբերում սիրելի էակը։ Ձեր ձեռքում կհայտնվի այնպիսի արժեքավոր տեղեկատվություն, որը կօգնի ոչ միայն վերջնականապես համոզվել սիրելիի զգացմունքների մեջ, այլեւ ավելի ադեկվատ լինել նրա հետ։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այս օրը դեռ երկար կհիշեք։ Հենց այսօր ձեր հարաբերություններում կլինեն լուրջ փոփոխություններ, որոնք կամ շատ դրական, կամ շատ բացասական կլինեն ձեզ համար։ Պատրաստվեք։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր չարժե հոգեբանական ճնշում գործադրել սիրելի էակի վրա։ Նա ինքնուրույն կանի այն, ինչ պետք է, երբ հոգեպես պատրաստ կլինի դրան։ Իսկ հիմա, երբ նա պատրաստ չէ դրան, ուրեմն ձեր ճնշումներն ավելի կվատթարացնեն վիճակը։ Պարզապես փոքր-ինչ համբերատար եղեք։

ԿՇԵՌՔՆԵՐ

Կհասկանաք, որ այսքան տարիների ընթացքում դուք չեք փոխվել եւ հակառակ սեռի ներկայացուցիչների հետ վարվում եք այնպես, ինչպես առաջին սիրո շրջանում։ Իսկ դա լավ է, թե վատ՝ դատեք ինքներդ։

ԿԱՐԻՃՆԵՐ

Սրճարանից լսվող երաժշտությունը մի պահ կարող է գրավել ձեր ուշադրությունը եւ ստիպել ձեզ մոռանալ մնացած ամեն ինչ։ Մի խոսքով, Կարիճները հավանաբար այսօր երեկոյան ուշ կվերադառնան տուն, իսկ եթե հարցնեն՝ ինչու, դուք չեք կարողանա բացատրել պատճառը։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր պետք չէ վախենալ եւ խուսափել անձնական կյանքում փոփոխություններից։ Ցանկացած խենթություն եւ ոչ տրամաբանական արարք շատ դրական կազդի ձեր հարաբերությունների վրա։ Վայելեք օրը։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ձեզ շատ լուրջ են վերաբերելու, ուստի կատակելուց առաջ մի քանի անգամ մտածեք։ Հարսանիքի, ամուսնալուծության եւ անձնական կյանքին վերաբերող այլ հումորներից այսօր փորձեք խուսափել։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր հոգում կծնվի եւ կործանելու, եւ նորը կառուցելու ցանկություն։ Դուք կցանկանաք կոտրել կարծրատիպերը եւ ազատվել բոլոր ավանդույթներից եւ նոր օրենքներով հարաբերություններ կառուցել։ Սակայն հիշեք, որ ձեր գաղափարները միգուցե այդքան էլ հաճելի եւ դուրեկան չլինեն սիրելիի համար։

ՁԿՆԵՐ

Այսօր հակառակ սեռի ներկայացուցչի հետ պատահական ծանոթություն է կանխատեսվում։ Ամեն ինչ այնքան անսպասելի կլինի, որ հետո դուք ինքներդ կզարմանաք, թե ինչպես պատահեց այդ մտերմությունը։ Այսինքն, Ամանորի հրաշքը միգուցե հենց այսօր կատարվի։