Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը կրկին շփվում են - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը կրկին շփվում են




Կարծես թե Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի միջեւ սառույցը սկսել է փոքր-ինչ հալվել՝ նախկին ամուսիններին նկատել են միասին։ Եվ ոչ թե ինչպես նախկինում, երբ նրանք ընդհանրապես չէին խոսում եւ անտեսում էին միմյանց, այլ ճիշտ հակառակը՝ TMZ պապարացիները տեսանկարահանել էին նրանց զրուցելիս:


Նրանք ներկա են գտնվել իրենց որդու՝ Սեյնթի խաղին եւ բավականին «շատախոս էին» թվում՝ հաշվի առնելով, որ նրանք նախկինում միմյանց տեսել էին միայն իրենց երեխաների միջոցառումներին եւ նույնիսկ չէին էլ նայում միմյանց:

Այս անգամ Քիմը երջանիկ տեսք ուներ Քանյեի հետ խոսելիս։ Լուսանկարներում չի երեւում նախկին ամուսինների միջեւ լարվածություն։


Լուսանկարները՝ TMZ