Սուպեր Սաքոն եւ հարսնացուն երեխաներ ունենալ չեն պատրաստվում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սուպեր Սաքոն եւ հարսնացուն երեխաներ ունենալ չեն պատրաստվում




Ռեփ կատարող Սուպեր Սաքոյի հարսնացուն՝ գոհարը, իր ինստագրամյան էջում հարց ու պատասխան էր կազմակերպել հետեւորդների հետ, որի ընթացքում նշել է, որ չեն պատրաստվում երեխաներ ունենալ:



Գոհարը, պատասխանելով երեխաներ ունենալու մտադրության մասին հարցին, գրել է. «Ո՛չ»:



«Երկուսս էլ երեխա/ներ ունենք, նորից նույն փորձություններով անցնելու իմաստ չենք տեսնում: Երեխաները չեն, որ ամրացնում են հարաբերությունները: Ձգտում ենք մի փոքր ազատ ժամանակ ունենալ, որ կարողանանք վայելել միմյանց», - պատասխանելով մեկ այլ հետեւորդի հարցի՝ պարզաբանել է երաժշտի հարսնացուն:


Ավելի վաղ Գոհարը տեսանյութ էր հրապարակել՝ ցույց տալով նշանադրության մատանին: «Ես միշտ կսիրեմ քեզ», - հրապարակում մակագրել էր նա։