Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ նոյեմբերի 7-ից 13-ը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ նոյեմբերի 7-ից 13-ը




ԽՈՅԵՐ

Սիրային հարաբերություններ չեն կառուցվի, եթե զուգընկերներից մեկը փորձում է իշխել մյուսի վրա։ Փորձեք ազատություն տալ դիմացինին եւ վայելել ձեր ընտրյալի սերը։

ՑԼԵՐ

Փորձեք չբարկանալ եւ հասկանալ ձեր ընկերներին՝ նույնիսկ եթե դա դժվարությամբ է ստացվում։ Շատ շուտով նրանք կսկսեն հասկանալ ձեր մտքերը եւ համապատասխան քայլեր կձեռնարկեն։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ձեր ցանկություններին շատ հեշտությամբ կհասնեք։ Ամեն ինչ պարզ ու արագ կստացվի, եւ դուք անգամ կհիասթափվենք, որ առանց պայքարի նման ձեռքբերումներ եք ունեցել։ Դրանք ձեզ համար կկորցնեն իրենց արժեքը։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Մոռացկոտ ու ցրված կլինեք։ Աստղերը խորհուրդ են տալիս տանից միայնակ դուրս չգալ. միգուցե մոլորվեք։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ձեր արտաքին տեսքը մեծ նշանակություն կունենա ձեզ համար։ Ճիշտ է, հոգեպես դուք կտանջվեք, բայց արտաքուստ ցույց կտաք, որ ձեր կյանքում ամեն ինչ շատ լավ է եւ ոչինչ չի կարող ընկճել ձեզ։

ԿՈՒՅՍԵՐ

Պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեք ձեր հարաբերություններին։ Ձեր ժամանակը մեծապես կախված է այն փաստից, թե ինչպես կհասկանա եւ կընդունի ձեզ ձեր սիրելի էակը։

ԿՇԵՌՔՆԵՐ

Հիանալի շաբաթ է գործնական հանդիպումների համար։ Փորձեք որքան հնարավոր է ավելի շատ հարցեր տաք ձեր զորւցակցին՝ գործը հօգուտ ձեզ ավարտելու համար։

ԿԱՐԻՃՆԵՐ

Դուք ամեն ինչին այլ հայացքով կնայեք։ Այն, ինչ նախկինում դժվար ու անհաղթահարելի էր թվում, պարզ ու հեշտ կլինի։ Ամեն ինչ կախված է ձեր որոշումից։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Դուք չեք ցանկանա, որ շաբաթն ավարտվի։ Շատ լավ ժամանակաշրջան է ձեզ սպասվում։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ոչնչի մի հավատացեք։ Եզրակացություններ մի կայացրեք ուրիշների խոսքերի հիման վրա։ Վտանգավոր է նաեւ փաստաթղթեր ստորագրելը։ Անգամ մի փորձեք կարդալ, թե ինչ է գրված դրանցում։

ՋՐՀՈՍՆԵՐ

Եթե ոչ մեկը չի ցանկանում ուղեկցել ձեզ, ուրեմն ստիպված եք միայնակ գնալ։ Ժամանակ մի վատնեք մյուսներին համոզելու վրա։ Գործեք, միգուցե, ավելի ուշ նրանք կմիանան ձեզ։

ՁԿՆԵՐ

Շատ հանգիստ ու խաղաղ շաբաթ է սպասվում։ Միայն մեկ խնդիր կարող է առաջանալ։ Եթե ծանոթանաք ինչ-որ մեկի հետ, ստիպված կլինեք զգուշավոր լինել նրա հետ շփվելիս։ Նրա պատճառվ միգուցե հայտնվեք տհաճ իրավիճակում։