Լրահոս

Բեն Ավետիսյանի կինը հրապարակել է նորածին դստեր լուսանկարները



Դերասան Բեն Ավետիսյանի կինը`դիմահարդար Դիանա Տոնոյանը հրապարակել է իրենց նորածին դստեր լուսանկարները:


«Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում հրապարակված լուսանկարներին կից դիմահարդարը գրել է. «Իմ նուրբ, գեղեցկուհի Բիանա Ավե: Եկեք բոլորս իմ գեղեցկուհու էջին ակտիվություն տանք, որ Բիանան նոր հրապարակումներ անի»:

Ավելի վաղ դերասան Բենը Ավետսիյանն իր էջում հրապարակել էր դստեր եւ կնոջ հետ լուսանկար`նշելով, որ դուստրը ծնվել է: