Շերը, Քարդաշյանները և Շեյքը ԱՄՆ նորաձևության մրցանակաբաշխության ժամանակ․ շլացուցիչ կադրեր - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շերը, Քարդաշյանները և Շեյքը ԱՄՆ նորաձևության մրցանակաբաշխության ժամանակ․ շլացուցիչ կադրեր




Պայծառ շոու, շքեղ զգեստներ: Ինչով է հիշվել CFDA Awards 2022 մրցանակաբաշխությունը՝ դիտեք մեր ֆոտոշարքում։

Նյու Յորքում կայացել է Ամերիկայի նորաձևության դիզայներների խորհրդի մրցանակաբաշխության արարողությունը՝ CFDA Awards 2022։ Հյուրերի թվում էին ինչպես հայտնի, այնպես էլ սկսնակ, բայց ոչ պակաս շքեղ մոդելներ:
Մրցանակներ են հանձնվել նորաձևության արդյունաբերության երիտասարդ տաղանդներին և ֆեյշն ինդուստրիայի առանցքային խաղացողներին:
Միջոցառման հյուրերի թվում էին Քիմ Քարդաշյանը, Ջիջի Հադիդը, Շերը, Լենի Կրավիցը, Վանեսա Հաջենսը, Ջուլիա Ֆոքսը, Քեթի Հոլմսը և այլ հայտնիներ։

«CFDA Fashion Awards 2022-ի շրջանակում մենք ոչ միայն կպատվենք ամերիկյան լավագույն, փայլուն դիզայներներին, այլև կնշենք CFDA-ի տարեդարձը՝ 60 տարին»,-ավելի վաղ նշել էր CFDA-ի գլխավոր տնօրեն Սթիվեն Քոլբը։

Ամերիկայի նորաձևության դիզայներների խորհուրդը զբաղվում է նորաձևության ստանդարտների մշակմամբ, ԱՄՆ նորաձևության արդյունաբերության խնդիրների լուծմամբ և ամերիկյան նորաձևության գործիչների աշխատանքի համակարգմամբ:
Ներկայումս խորհուրդը միավորում է տղամարդկանց և կանանց հագուստի ավելի քան 470 մոդելավորողների, ոսկերիչների, ինչպես նաև աքսեսուարների դիզայներների։



Ջուլիա Ֆոքսը Նյու Յորքում կայացած CFDA Fashion Awards մրցանակաբաշխության ժամանակ:



Քլոե Քարդաշյանը և Քիմ Քարդաշյանը մասնակցում են Նյու Յորքում CFDA Fashion Awards մրցանակաբաշխությանը։



Քերրի Վաշինգտոնը Նյու Յորքում կայացած CFDA Fashion Awards մրցանակաբաշխության ժամանակ:



Դիանա ֆոն Ֆյուրստենբերգը Նյու Յորքում կայացած CFDA Fashion Awards մրցանակաբաշխության ժամանակ:



Լորի Լին Սթարկը, Ռիչարդ Սթարկն ու Շերը մասնակցում են Նյու Յորքի CFDA Fashion Awards-ին:



Մոդել Իրինա Շեյքը Նյու Յորքում Ամերիկայի նորաձևության դիզայներների խորհրդի մրցանակաբաշխության ժամանակ:



Մոդել Ջիջի Հադիդը Նյու Յորքում Ամերիկայի նորաձևության դիզայներների խորհրդի մրցանակաբաշխության ժամանակ:



Շերը CFDA Fashion Awards մրցանակաբաշխության ժամանակ:



Քայլի Ջեները Նյու Յորքում մասնակցել է Ամերիկայի նորաձևության դիզայներների խորհրդի մրցանակաբաշխությանը։



Երգչուհի Ժանել Մոնեն Նյու Յորքում մասնակցել է Ամերիկայի նորաձևության դիզայներների խորհրդի մրցանակաբաշխության արարողությանը:



Դիզայներ Վերա Վոնգը և դերասանուհի Վանեսա Հաջենսը Նյու Յորքում կայացած Ամերիկայի նորաձևության դիզայներների խորհրդի մրցանակաբաշխության ժամանակ: