«Երևանյան հեռանկարներ» 23-րդ միջազգային երաժշտական փառատոնը ներկայացնում է աշխահահռչակ սոպրանո Հիբլա Գերզմավային Երևանում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Երևանյան հեռանկարներ» 23-րդ միջազգային երաժշտական փառատոնը ներկայացնում է աշխահահռչակ սոպրանո Հիբլա Գերզմավային Երևանում




Երեւանյան հեռանկարներ միջազգային երաժշտական 23-րդ փառատոնը ներկայացնում է աշնանային հաջորդ աննախադեպ մշակութային իրադարձությունը Երեւանում: Առաջին անգամ Հայաստանում հանդես կգա աշխարհահռչակ սոպրանո Հիբլա Գերզմավան: Հիշարժան համերգը տեղի կունենա նոյեմբերի 12-ին ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում:


Դիրիժոր՝ Բրայըն Քասլզ-Անիըն, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ, Գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան։

Ծրագրում Արիաներ հայտնի օպերաներից ՀԻԲԼԱ ԳԵՐԶՄԱՎԱ։

Հիբլա Գերզմավան համաշխարհային օպերային բեմի ամենապահանջված երգչուհիներից մեկն է։ Իր լուսավոր ու պարզ, էմոցիոնալ ու կրակոտ անհատականության շնորհիվ երգչուհին ստանձնում է ամենահայտնի օպերաների գլխավոր դերերը։ Նա լավագույնս մարմնավորում է իր վերակերտած հերոսուհիների կերպարաները՝ հետևելով ոչ միայն դիրիժորի ուղղորդումներին, այլև սեփական ինտուիցիային: Նա բուռն և հոտնկայս ծափահարությունների է արժանացել Լոնդոնի Թագավորական «Քովենթ Գարդեն» օպերայի, Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Վիեննայի պետական, Միլանի Լա Սկալա, Բոլշոյ և Մարիինյան օպերային թատրոնների հանդիսատեսի կողմից։


Հիբլա Գերզմավայի ստեղծագործական կենսագրությունը հարուստ է պատմական և նշանակալից իրադարձություններով։ Նա 2001 թվականին նա հիմնել է «Հիբլա Գերզմավան հրավիրում է ...» երաժշտական փառատոնը, որը տարիների ընթացքում ընդլայնել է իր սահմանները՝ հասնելով Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճ, Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոններ, Վիեննայի Մուզիքվերայն համերգասրահի ոսկյա դահլիճ, Նյու Յորքի Քարնեգի համերգասրահ և Շվեյցարիայի Սանկտ Մորից քաղաք:

2014 թվականին երգչուհին մասնակցել է Սոչիի օլիմպիադայի փակման արարողությանը՝ կատարելով «Օլիմպիական վալս» եզրափակիչ երգը։


Վիրտուոզ վոկալիստ Հիբլա Գերզմավան ելույթ է ունենում օպերային լավագույն բեմերում, ինչպես նաև նվաճում է աշխարհի փոքր բեմերի սրտերը: Հիբլա Գերզմավան համերգային ծրագրերով շրջագայել է Ֆրանսիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Հունաստանում, Իսպանիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Իսրայելում և ողջ Ռուսաստանում։ Նա երգել է Փարիզի Շատլե թատրոնում և Ելիսեյան դաշտերում, Ֆլորենցիայի Կոմմունալե թատրոնում, Սոֆիայի օպերայի և բալետի թատրոնում, Բարսելոնայի Գրանդ Տեատրո դե Լիսեո օպերայում, Վալենսիայի Ռեյնայում, Սոֆիայի արվեստի պալատում, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, Տոկիոյի Բունկա Կայկան համերգային սրահում, իսկ Լոնդոնի «Քովենթ Գարդեն» թագավորական բեմում: