Հանդիսավորությամբ տրվեց «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի հետհաշվարկը

Այս տարի «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը կայանալու է Երևանում, ինչի առթիվ այսօր Երևանի սրտում՝ Հյուսիսային պողոտայում տեղադրվել է այս տարվա խորհրդանիշը՝ հոլը:
Ուղիղ մեկ ամիս անց կայանալու է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը, որի գլխավոր խորհրդանիշը հոլն է, իսկ խորագիրը՝ «Պտտիր հրաշքը»: Այսօր կայացել է հետհաշվարկի արարողությունը, որին ներկա է եղել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Մալենային, որը պատվով ներկայացրեց Հայաստանը, իսկ նրա հաղթանակը բոլորինս է և հենց իր շնորհիվ մենք այս տոնը նշում ենք Երևանում»,- ասաց փոխքաղաքապետը:
Ողջույնի խոսքն է ասել նաև Հանրային Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը: