Apple֊ից զգուշացում՝ հայաստանցի լրագրողների, բարձրաստիճան պաշտոնյաների, ընդդիմադիր հայտնի գործիչների՝ պետական հաքերային հարձակման մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Apple֊ից զգուշացում՝ հայաստանցի լրագրողների, բարձրաստիճան պաշտոնյաների, ընդդիմադիր հայտնի գործիչների՝ պետական հաքերային հարձակման մասին



Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյբուքում գրել է․ 

«Նախորդ գիշեր մի շարք ՀՀ քաղաքացիներ ստացել են Apple֊ից նամակ, որ իրենք դարձել են պետական հաքերների հարձակման զոհ։  

Մենք Cyberhub.am-ում Artur Papyan-ի հետ տեղյակ ենք մոտ 10 մարդու մասին։ Որոնց մեջ կան լրագրողներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ընդդիմադիր հայտնի գործիչներ։ Մենք հասցրել ենք ստուգել երկու հեռախոս։ Մեկի վրա հայտնաբերվել է Pegasus լրտեսական ծրագիր։  

Չգիտենք՝ Հայաստանի հատուկ ծառայություններն են, Ադրբեջանի, Թուրքիայի, թե բոլորը միասին ու խառը։  

Գիտենք հաստատ, որ դա պետական գործ է, քանի որ Պեգասուսը միայն պետական կառույցներին է վաճառվում»։ 
  
Նման նամակ ստանալու դեպքում Մարտիրոսյանը հորդորում է դիմել անձամբ իրենց կամ իրենց Cyberhub.am֊ի էջին․  

«Մեջներդ մի պահեք, որ հասկանանք, ինչ մակարդակի հարձակման տակ ենք»։