Աստղագուշակ՝ նոյեմբերի 14-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ նոյեմբերի 14-ի համար

  


ԽՈՅ 

Այսօր դուք շատերին կկարողանաք մոտեցում ցուցաբերել, պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ովքեր սովորաբար ոչ ոքի լսել չեն ուզում: Դրա համար երբեմն պիտի ջանքեր գործադրեք, բայց կողքից կթվա, թե դուք վայրկենապես շուրջը բոլորին հմայում եք:

ՑՈՒԼ 

Անսպասելի հաջողությունների օր է: Շատ հարցերում հաջողակ կլինեք և դրանից արժե օգտվել: Ձեր հաջողությունները հաճելիորեն կզարմացնեն շատերին: Չի բացառվում՝ օրվա վերջին նոր համախոհներ ու նույնիսկ ընկերներ ձեռք բերեք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Եթե օրվա համար կարևոր գործեր եք ծրագրել, այն մեկ ուրիշին մի հանձնարարեք: Միևնույն է, ձեզանից լավ ոչ ոք գլուխ չի հանի, իսկ ժամանակը ուրիշների սխալներն ուղելու վրա ծախսելը ցավալի կլինի: 

ԽԵՑԳԵՏԻՆ 

Օրվա սկզբին դրանք շատ հավանական են: Կլինեն նաև թյուրիմացություններ, որոնք կարճ ժամանակով կշեղեն ձեզ: Իրավիճակն արագ դեպի լավը կփոխվի, ժամ առ ժամ աստղերի աջակցությունն ավելի կուժեղանա: 

ԱՌՅՈՒԾ 

Բարենպաստ օր է ցանկացած տեսակի հանդիպման համար: Լավ կանցնեն կարևոր բանակցությունները, ձեզ կհաջողվի սեփական ճշմարտացիության մեջ համոզել նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար կասկածում են ամեն ինչին ու բոլորին: 

ԿՈՒՅՍ 

Շտապելու կարիք չկա: Օրվա առաջին կեսին դժվարություններ կծագեն գործերում, ոչ բոլոր հարցերը կհաջողվի այնքան արագ լուծել, որքան կուզենայիք: 
ԿՇԵՌՔ

Օրվա սկիզբը կարող է տհաճ անակնկալներ մատուցել: Չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել ծրագրերը, հետաձգել գործերը, որպեսզի լրիվ նոր խնդիրների լուծմամբ զբաղվեք: 

ԿԱՐԻՃ

Հետաքրքիր օր է, որը բազում անակնկալներ կմատուցի: Հավանական են անսովոր հանդիպումներ: Որոշ Կարիճներ կկարողանան ծանոթանալ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ են լսել: 

ԱՂԵՂՆԱՎՈՐ 

Օրվա սկզբին վեճերից խուսափելը բարդ կլինի: Դուք ամեն անգամ համաձայն չեք լինի շրջապատողների հետ, նրանք էլ երբեմն պատրաստ չեն լինի լսել ձեզ, լուրջ վերաբերվել ձեր փաստարկներին: 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Նշանի շատ ներկայացուցիչներ ստիպված են լինելու քննարկել այն, ինչը նրանց այնքան էլ չի հետաքրքրում, մյուսներն էլ հարկադրված երկար վեճեր կվարեն: 

ՋՐՀՈՍ

Օրը հարմար է բարդ հարցերը լուծելու համար: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչի մասին նախկինում քիչ բան գիտեիք: Շատ Ջրհոսներ կսովորեն ուրիշներից, փորձ ձեռք կբերեն, որը շուտով անպայման պետք կգա:

ՁԿՆԵՐ

Օրը հրաշալի կլինի գաղափարներով ու ծրագրերով կիսվելու, դրանք շրջապատողների հետ քննարկելու համար: Նման զրույցները կարող են ձեզ հետաքրքիր մտքեր տալ: