«Հայտերն արդեն խիստ սահմանափակ են․ այս մրցաշարը տարբերվող կլինի մյուսներից»․ Ռոման Քալաշյանը TORNADO FIGHT PROMOTIONS-ի երկրորդ միջազգային մրցաշարի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Հայտերն արդեն խիստ սահմանափակ են․ այս մրցաշարը տարբերվող կլինի մյուսներից»․ Ռոման Քալաշյանը TORNADO FIGHT PROMOTIONS-ի երկրորդ միջազգային մրցաշարի մասին



Դեկտեմբերի 3-ին և 4-ին Օլիմպիական հերթափոխի սպորտային քոլեջում տեղի կունենա սպորտասերների համար ամենասպասված իրադարձությունը TORNADO FIGHT PROMOTIONS-ի երկրորդ միջազգային մրցաշարը։

Ընթացիկ տարվա վերջին մրցաշարը կանցկացվի էլ ավելի հետաքրքիր ֆորմատով. այս մասին EXCLUSIVElife.am-ի հետ զրույցում ասաց Tornado Fight Promotion-ի հիմնադիր-նախագահ, պրոֆեսիոնալ մարզիկ Ռոման Քալաշյանը։

«Այս մրցաշարը տարբերվող կլինի մյուսներից իր շոու֊ծրագրով, լուսային էֆեկտներով և, իհարկե, դիտարժան ու հետաքրքիր մենամարտերով»․- մեզ հետ զրույցում ասաց Ռոմանը խոստանալով, որ մրցաշարը թեժ է լինելու։

Հայտերն արդեն խիստ սահմանափակ են. թե' սիրողական, թե' պրոֆեսիոնալ մենամարտերի տեղերը գրեթե սպառված են։
Չեմպիոնական գոտիները սպասում են իրենց երջանիկ տերերին։


«Չէր լինի այս ամենը, եթե պատրաստակամ մարդիկ չլինեին։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր-բոլոր հովանավորներին, այն անհատներին ու կազմակերպություններին, ովքեր այս ամենի ակունքներում են, բոլոր այն ֆեդերացիաներին, ովքեր համագործակցում և հանդես են գալիս մեր մրցաշարին. Պրոֆեսիոնալ Մուայ Թայ ֆեդերացիային, ARARAT FIGHT PROMOTION-ին և օրվա գլխավոր աջակից ու հովանավոր Reebok Sports Club Armenia-ին։ Reebok Sports Club Armenia»-մեզ հետ զրույցում եզրափակեց Tornado Fight Promotion-ի հիմնադիր-նախագահ Ռոման Քալաշյանը։

Մրցաշարի ինֆորմացիոն հովանավորը EXCLUSIVElife.am-ն է։

Բաց չթողնեք տարվա կարևորագույն իրադարձությունը12:51