Սարիկ Անդրեասյանը եւ կինն իմացել են երեխայի սեռը

38-ամյա կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանն ու 27-ամյա դերասանուհի Ելիզավետա Մորյակը երեխայի են սպասում: Փոքրիկը ծնվելու է հաջորդ տարի:
Դերասանուհին լուսանկար է հրապարակել ու գրել. «Իսկ մենք արդեն այնքան մեծ ենք»:
Նրանք նաեւ ցույց են տվել, թե ինչպես են իմացել երեխայի սեռը՝ բացել են արկղը, որտեղից դուրս են թռել վարդագույն փուչիկներ: