Արսեն Զախարյանը՝ «Չելսի» տեղափոխության մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արսեն Զախարյանը՝ «Չելսի» տեղափոխության մասին




Հայկական արմատներ ունեցող ռուսաստանցի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի՝ «Չելսի» տեղափոխության հարցով բանակցությունները շարունակվում են, գրում է Championat.com-ը:

«Այս պահին ես այդ մասին չեմ մտածում: Բանակցությունները շարունակվում են, բայց ավելին ասել չեմ կարող, կարող եք հարցնել ակումբից», - ասել է Զախարյանը։

Ավելի վաղ նշվում էր, որ «Չելսին» պատրաստ է գործարքն ավարտին հասցնել հունվարի տրանսֆերային պատուհանի ընթացքում, բայց բանակցային գործընթացը բարդանում է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատճառով:

Նշվում է, որ Զախարյանն էլ է հետաքրքրված լոնդոնյան ակումբ տեղափոխությամբ և հույս ունի, որ առաջիկա ամիսներին պատժամիջոցները կմեղմանան: