Աստղագուշակ՝ նոյեմբերի 16-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ նոյեմբերի 16-ի համար




Խոյ:

Այսօր իրավիճակը լարված զարգացում կունենա: Ձեզ հաճախ կհիշեցնեն այն մասին, որ պետք է կարևոր որոշում կայացնել, և որքան էլ փորձեք ժամանակ ձգ ել, միևնույն է հարցը շրջանցել չի ստացվի: Այսօր պարզապես ի վիճակի չեք հաշվի առնել բոլոր հանգամանքները: 

Ցուլ:

Բարդ օր է սպասվում: Լուրջ խնդիրներ կունենաք նրանց հետ, ում ամենաշատն եք հարգում և գնահատում: Վախենալով էլ ավելի սրել իրավիճակը՝ կփորձեք զերծ մնալ անկեղծ խոստովանություններից, կթաքցնեք ձեր իրական մտքերն ու ցանկությունները, ինչն էլ, իր հերթին, խառնաշփոթի ու թյուրիմացութան առիթ կդառնա:

Երկվորյակ:

Օրվա ընթացքում հնարավոր են որոշ տհաճ իրադարձություններ, որոք ձեզ այնքան էլ չեն անհանգստացնի: Ցանկաված իրավիճակում կպահպանեք հանգստութ յուն: Ոմանց համար կարող եք դառնալ ողջախոհության ու սառնասրտության խորհրդանիշ: 

Խեցգետին:

Հնարավոր է որոշ դժվարություններ ծագեն, այն էլ՝ հակառակորդների մեղքով: Այնուամենայնիվ, այսօր լավատեսությունն ու կենսասիրությունը ձեզ չեն լքի: Կառանձնանաք նպատակասլացությամբ և վճռականությամբ, ինչը թույլ կտա հասնել ցանկացած նպատակի: Ձեր հեղինակությունը կբարձրանա: 

Առյուծ:

Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք հաճելի ծանոթություններ: Հակառակ սեռի ներկայացուցիչները պատրաստ են իրենց ուշադրությամբ պարուրել ձեզ: Շփումներում այսօր առավել շրջահայաց կլինեք, կվստահեք միայն նրանց, ովքեր իրոք արժանի են դրան: Հրաշալի օր է զգեստապահարանը թարմացնելու, իմ իջը փոխելու համար:

Կույս:

Ֆինանսական տեսանկյունից, օրն այնքան էլ բարեհաջող չէ: Ձեր մասնագիտական կարգավիճակը վտանգի տակ է: Այսօր աշխատեք զերծ մնալ կարևոր որոշում ներ կայացնելուց: Գործեք ինքնուրույն, ընկերներին փորձեք չներգրավել ձեր խնդիրների մեջ:

Կշեռք:

Ուշադրություն դարձրեք մանրուքներին: Նկատեք այն, ինչն ուրիշների համար անտեսանելի է: Այսօր կվերլուծեք որոշ փաստեր և ճիշտ հետևություններ կա նեք, ինչը կօգնի ապագայում խուսափել սխալներից: Թեև զգացմունքային դաշտն այնքան էլ կայուն չէ, հուսահատության մեջ չեք ընկնի: 

Կարիճ:


Օրվա զգալի մասը կվատնեք որոշ դատարկ վիճաբանությունների վրա: Ճիշտ կվարվեք և ժամանակ կխնայեք, եթե զրուցակցին որևէ բան համոզելու փոխարեն, պարզապես գործեք այնպես, ինչպես ուզում եք: Կարճ ժամանակում արդյունքներ ստանալու ակնկալիք չունենաք: Նպատակին կհասնեք երկար, սակայն ճիշտ ճանապարհով:

Աղեղնավոր:

Օրվա ամբողջ ընթացքում լավ տրամադրություն կունենաք, իսկ փոքրիկ անախորժությունները սրտին մոտ չեք ընդունի: Լավատեսությունն ու ինքնավստահութ յունը կօգնեն սրտեր նվաճել: Կարող եք օգտագործել ձեր անձնական հմայքը որոշ գործնական տարաձայնություններ հարթելու համար: 

Այծեղջյուր:

Օրվա առաջին կեսին հնարավորինս շատ աշխատեք: Կարող եք համոզված լինել, որ ձեր ջանքերը կգնահատվեն: Թեև որոշ դժվարություններ կլինեն , սակայն փորձեք հանգստություն պահպանել և բարեկամաբար վերաբերվել շրջապատի մարդկանց:

Ջրհոս:

Նպատակահարմար օր է, ինչպես անձնական հարաբերություններին, այնպես էլ մասնագիտական գործունեությանը վերաբերող կարևոր հարցեր քննարկելու համ ար: Լեզու կգտնեք բոլոր այն մարդկանց հետ, ում աջակցության կարիքն ունեք և չեք մերժի նրանց, ովքեր օգնություն կխնդրեն: 

Ձկներ:

Եղեք այնպիսին, ինչպիսին որ կաք, և ամեն բան հրաշալի կդասավորվի: Այսօր այն բացառիկ օրերից է, երբ կարիք չկա ջանքեր գործադրել ցանկալի արդյո ւնքների հասնելու համար: Դրան կնպաստեն ոչ միայն դրական միտումների ազդեցությունը, այլ նաև հնարավորությունները ճիշտ գնահատելու, պատրանքներ ին տուրք չտալու ձեր ունակությունը: