«Մենք վերափոխել ենք «Ֆուլ Հաուս»-ի տաղավարը և հեռուստադիտողին ներկայացնելու ենք նոր սիթքոմ». Գրիգոր Դանիելյանը նոր՝ «Սյուրպրիզ» սիթքոմի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մենք վերափոխել ենք «Ֆուլ Հաուս»-ի տաղավարը և հեռուստադիտողին ներկայացնելու ենք նոր սիթքոմ». Գրիգոր Դանիելյանը նոր՝ «Սյուրպրիզ» սիթքոմի մասին




Գրիգոր Դանիելյանը և Գարիկ Սեփխանյանը այսօր լսարանին կներկայացնեն նոր սիթքոմ՝ «Սյուրպրիզ», որտեղ նկարահանվում են Լուիզա Ներսիսյանը, Գրիգոր Դանիելյանը, Գարիկ Սեփխանյանը, Եվա Զոհրաբյանը, Ժաննա Բուտուլյանը և Արման Խաչատրյանը:

«Նման սիթքոմի գաղափարը կար վաղուց, մենք վերափոխեցինք «Ֆուլ Հաուս»-ի տաղավարը՝ որոշելով, որ պետք է վերադառնանք սիթքոմի ձևաչափին: Սցենարը բավականին հագեցած է և հետաքրքիր:Առնվազն այս փուլում կարող եմ ասել, որ լինելու է մի քանի եթերաշրջան: Պատմությունը կալանավորված ամուսնու մասին է, որ վերադառնում է տուն, բայց գլխավոր դերասանուհին չի սպասել ամուսնուն՝ ամուսնանալով իրենից տարիքով փոքր տղամարդու հետ, իսկ՝ ինչ է լինելու հետո կտեսնի այսօր հեռուստադիտողը»- ասաց Գրիգոր Դանիելյանը:



Խոսելով սիթքոմային ձևաչափին վերադարձի մասին՝ Գրիգոր Դանիելյանը նշեց, որ այս տարբերակով աշխատելն ավելի բարդ է, բայց և ավելի հետաքրքիր:

«Ապացուցված երևույթ է նաև հեռուստատեսության մեջ, որ այն ճանապարհը, որն ավելի բարդ է բերում է ավելի շատ հաջողություն, իսկ «Ֆուլ Հաուս»-ը դրա վառ օրինակն է, ուզում եմ նշել՝ այս նախագծի պարագայում ակնկալիքները ևս մեծ են»,-նշեց նա:

Նախագծում Գրիգոր Դանիելյանը հանդես է գալիս նաև դերասանի կարգավիճակով:

«Հանդես եմ գալիս գլխավոր կերպարի դերում և հիմնական խաղընկերս Լուիզա Ներսիսյանն է և երիտասարդ դերասան Արման Խաչատրյանը: Արմանը նման ձևաչափում առաջին անգամ է հանդես գալիս, բայց փորձել ենք ինտեգրել նման ֆորմատի».- ասաց Գրիգոր Դանիելյանը: