Կայացել է Արթուր Գրիգորյանի ու Արամ Սաթունցի հուշաքարերի բացումը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կայացել է Արթուր Գրիգորյանի ու Արամ Սաթունցի հուշաքարերի բացումը




Ռադիոտան հարակից տարածքում գտնվում է «Նվիրյալների ճեմուղին», որտեղ կարող ենք տեսնել հայ մշակույթի նվիրլյաների հուշաքարերը, իսկ այսօր ճեմուղին համալրվել է ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի եւ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթունցի հուշաքարերով:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանն ընդգծեց, որ երկու անվանի կոմպոզիտորների անուղղակի ներկայությունը պետք ոգեշնչող լինի նոր սերնդի, մասնավորապես հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում աշխատողների համար:

«Արթուր Գրիգորյանի մշակութային կենսագրությունը, մեծապես կապված է հեռուստատեսության հետ: 2001-ից մինչև 2009 թվականները նա եղել է Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի անդամ։ Հետագայում՝ Մոսկվայի թատերական արվեստների ինստիտուտի էստրադային ռեժիսուրայի բաժինը, նա վերադարձավ Հայաստան ու կայացավ, որպես տաղանդավոր կոմպոզիտոր, հրաշալի պրոդյուսեր, մեծ երաժշտական նախագծերի հեղինակ, իսկ 1994 թ-ին նա հիմնադրեց Երգի պետական թատրոնը, որտեղ կրթեց էստրադային երգիչների մի քանի սերունդ: Հենց նրա շնորհիվ մենք ունեցանք մեր սերնդի երաժշտությունն ու երգերը»,- ասաց Արա Շիրինյանը:



Արարողությանը Արթուր Գրիգորյանի դուստր Մանե Գրիգորյանն ով ևս մեկ անգամ շեշտեց Արթուր Գրիգորյանի մեծ ավանդը հայ հեռուստատեսության կյանքում:

«Պապան գրել է այն երգերը, որոնք հնչել են Հանրային հեռուստաընկերության ամանորյա հաղորդումների ժամանակ, որոնք տասնյակ տարիներ անց էլ ամենասիրելին են մնում։ Նրա երաժշտությունը կապրի այնքան, որքան մենք լսենք, սիրահարվենք, երազենք, տխրենք ու ուրախանանք այդ մեղեդիների հնչյունների ներքո։ Շատ լսեք պապայի երգերը»,-նշեց նա։

Նշենք, որ բացմանը ներկա էին կոմպեզիտորների ընտանիքի անդամները, հայ մշակույթի մի շարք գործիչներ և շոուբիզնեսյան ոլորտից ներկայացուցիչներ:
Արթուր Գրիգորյանի հուշաքարի բացումն իրականացրել է նրա դուստրը և թոռնում, իսկ Արամ Սաթունցի հուշաքարը բացեց նրա որդին՝ Արամ Սաթյանը: