Ամենաթանկարժեք մրցաշարն ու վերջին 32-ը․ այսօր մեկնարկում է ԱԱ-2022-ը, մասնակիցներն ու ժամանակացույցը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ամենաթանկարժեք մրցաշարն ու վերջին 32-ը․ այսօր մեկնարկում է ԱԱ-2022-ը, մասնակիցներն ու ժամանակացույցը




Այսօր՝ նոյեմբերի 20-ին, մեկնարկում է Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը։ Մրցաշարի բացման խաղում կհանդիպեն Կատարի և Էկվադորի հավաքականները։

Ֆուտբոլի Աշխարհի 22-րդ առաջնությունը կանցկացվի 2022 թվականի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը Կատարում։ Այս երկիրն իր պատմության մեջ առաջին անգամ կընդունի Աշխարհի առաջնությունը։

Բացի այդ, Աշխարհի առաջնությունն առաջին անգամ կանցկացվի Մերձավոր Արևելքում, ինչպես նաև առաջին անգամ աշնանն ու ձմռանը։


Սա կլինի արաբական աշխարհում երբևէ անցկացված առաջին Աշխարհի առաջնությունը և առաջինը մահմեդական մեծամասնություն ունեցող երկրում, ինչպես նաև երկրորդ ԱԱ-ն, որը կանցկացվի Ասիայում՝ 2002 թվականին Հարավային Կորեայում և Ճապոնիայում կայացած մրցաշարից հետո: Բացի այդ, սա ՖԻՖԱ-ի վերջին Աշխարհի առաջնությունն է, որի եզրափակիչ փուլին մասնակցում է 32 թիմ:

Խաղերը կկայանան 8 ստադիոններում։ Օրինակ՝ դրանցից մեկն աշխարհում առաջին մարզադաշտն է, որն ամբողջությամբ կառուցվել է բեռնարկղերից: Բոլոր մարզադաշտերին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ամենատարբեր տվյալների համաձայն՝ Կատարում անցկացվող աշխարհի առաջնությունը կդառնա ամենաթանկարժեքը մինչ այս եղածների մեջ։ Դեռ մեկ տարի առաջ մարզադաշտերի, մետրոյի, օդանավակայանների, նոր քաղաքի և նավահանգստի կառուցման ծախսերը գերազանցել էին 200 միլիարդ դոլարը։ Դեռ 2017 թվականին պարզ էր դարձել, որ Կատարը շաբաթական 500 միլիոն դոլար է ծախսելու մրցաշարի նախապատրաստության վրա։ Այս մասին հայտարարել էր երկրի ֆինանսների նախարար Ալի Շարիֆ էլ-Էմադին։ Օրինակի համար նշենք, որ Ռուսաստանը 2018-ի Աշխարհի առաջնության անցկացման վրա ծախսել էր 18 անգամ ավելի քիչ գումար։ Իսկ մրցաշարի շնորհիվ վաստակել ավելի քան 850 միլիարդ ռուբլի։

Մրցաշարը կմեկնարկի տանտերերի տնային հանդիպումով։ ԱԱ-ի հանդիպումները բաց չթողնելու համար ներկայացնում ենք նաև հանդիպումների ժամանակացույցը․

⏳ նոյեմբերի 20
20:00. Կատար – Էկվադոր. (A խումբ)

⏳ նոյեմբերի 21
17:00. Անգլիա – Իրան. (B խումբ)
20:00. Սենեգալ – Նիդերլանդներ. (A խումբ)
23:00. ԱՄՆ – Ուելս. (B խումբ)

⏳ նոյեմբերի 22
14:00. Արգենտինա – Սաուդյան Արաբիա. (C խումբ)
17:00. Դանիա – Թունիս. (D խումբ)
20:00. Մեքսիկա – Լեհաստան. (C խումբ)
23:00. Ֆրանսիա – Ավստրալիա. (D խումբ)

⏳ նոյեմբերի 23
14:00. Մարոկկո – Խորվաթիա. (F խումբ)
17:00. Գերմանիա – Ճապոնիա. (E խումբ)
20:00. Իսպանիա – Կոստա Ռիկա. (E խումբ)
23:00. Բելգիա – Կանադա. (F խումբ)

⏳ նոյեմբերի 24
14:00. Շվեյցարիա – Կամերուն. (G խումբ)
17:00. Ուրուգվայ – Հարավային Կորեա. (H խումբ)
20:00. Պորտուգալիա – Գանա. (H խումբ)
23:00. Բրազիլիա – Սերբիա. (G խումբ)

⏳ նոյեմբերի 25
14:00. Ուելս – Իրան. (B խումբ)
17:00. Կատար – Սենեգալ. (A խումբ)
20:00. Նիդերլանդներ – Էկվադոր. (A խումբ)
23:00. Անգլիա – ԱՄՆ. (B խումբ)

⏳ նոյեմբերի 26
14:00. Թունիս – Ավստրալիա. (D խումբ)
17:00. Լեհաստան – Սաուդյան Արաբիա. (C խումբ)
20:00. Ֆրանսիա – Դանիա. (D խումբ)
23:00. Արգենտինա – Մեքսիկա. (C խումբ)

⏳ նոյեմբերի 27
14:00. Ճապոնիա – Կոստա Ռիկա. (E խումբ)
17:00. Բելգիա – Մարոկկո. (F խումբ)
20:00. Խորվաթիա – Կանադա. (F խումբ)
23:00. Իսպանիա – Գերմանիա. (E խումբ)

⏳ նոյեմբերի 28
14:00. Կամերուն – Սերբիա. (G խումբ)
17:00. Հարավային Կորեա – Գանա (H խումբ)
20:00. Բրազիլիա – Շվեյցարիա. (G խումբ)
23:00. Պորտուգալիա – Ուրուգվայ. (H խումբ)

⏳ նոյեմբերի 29
19:00. Էկվադոր – Սենեգալ. (A խումբ)
19:00. Նիդերլանդներ – Կատար. (A խումբ)
23:00. Իրան – ԱՄՆ. (B խումբ)
23:00. Ուելս – Անգլիա. (B խումբ)

⏳ նոյեմբերի 30
19:00. Ավստրալիա – Դանիա. (D խումբ)
19:00. Թունիս – Ֆրանսիա. (D խումբ)
23:00. Սաուդյան Արաբիա – Մեքսիկա. (C խումբ)
23:00. Լեհաստան – Արգենտինա. (C խումբ)

⏳ դեկտեմբերի 1
19:00. Կանադա – Մարոկկո. (F խումբ)
19:00. Խորվաթիա – Բելգիա. (F խումբ)
23:00. Կոստա Ռիկա – Գերմանիա. (E խումբ)
23:00. Ճապոնիա – Իսպանիա. (E խումբ)

⏳ դեկտեմբերի 2-ը
19:00. Գանա – Ուրուգվայ. (H խումբ)
19:00. Հարավային Կորեա – Պորտուգալիա. (H խումբ)
23:00. Սերբիա – Շվեյցարիա. (G խումբ)
23:00. Կամերուն – Բրազիլիա. (G խումբ)

Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի ժամանակացույց

⏳ դեկտեմբերի 3
19:00. 1/8 եզրափակիչ. A1-B2
23:00. 1/8 եզրափակիչ. C1-D2

⏳ դեկտեմբերի 4
19:00. 1/8 եզրափակիչ. D1-C2
23:00. 1/8 եզրափակիչ. B1-A2

⏳ դեկտեմբերի 5-ը
19:00. 1/8 եզրափակիչ. E1-F2
23:00. 1/8 եզրափակիչ. G1-H2

⏳ դեկտեմբերի 6
19:00. 1/8 եզրափակիչ. F1-E2
23:00. 1/8 եզրափակիչ. H1-G2

⏳ 9 դեկտեմբերի
19:00. 1/4 եզրափակիչ
23:00. 1/4 եզրափակիչ

⏳ դեկտեմբերի 10
19:00. 1/4 եզրափակիչ
23:00. 1/4 եզրափակիչ

⏳ դեկտեմբերի 13
23:00. 1/2 եզրափակիչ

⏳ դեկտեմբերի 14
23:00. 1/2 եզրափակիչ

⏳ դեկտեմբերի 17
19:00. Հանդիպում 3-րդ տեղի համար

⏳ դեկտեմբերի 18
19:00. Եզրափակիչ