Թուրինում ընթացող թենիսի եզրափակիչ մրցաշարի հաղթող է դարձել Նովակ Ջոկովիչը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Թուրինում ընթացող թենիսի եզրափակիչ մրցաշարի հաղթող է դարձել Նովակ Ջոկովիչը




Թուրինում կայացավ ATP Ամփոփիչ մրցաշարի եզրափակիչ հանդիպումը, որում սերբ Նովակ Ջոկովիչը հաղթեց նորվեգացի Կասպեր Ռուդին։

Մրցակիցները կորտում անցկացրել են 1 ժամ 31 րոպե։ Հանդիպումն ավարտվել է սերբ մարզիկի հաղթանակով երկու սեթում՝ 7։5, 6։3 հաշվով։

Ջոկովիչը դարձել է Ամփոփիչ մրցաշարի 6-ակի հաղթող (2008, 2012-15, 2022)։

ATP-ի Ամփոփիչ մրցաշար. Եզրափակիչ

Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – Կասպեր Ռուդ (Նորվեգիա) – 7:5, 6:3

35-ամյա սերբ թենիսիտը ոչ մի խաղում չի պարտվել մրցաշարում, ուստի կստանա առավելագույն հնարավոր գումարը՝ 4,740,300 դոլար։ Սա ռեկորդային գումար է թենիսի մրցաշարերի պատմության մեջ։