Ռուզաննա Մանուչարյանը հեռացել է «Բոհեմ» թատրոնից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռուզաննա Մանուչարյանը հեռացել է «Բոհեմ» թատրոնից




Ռուզաննա Մանուչարյանը շուրջ 5 տարի «Բոհեմ»-ում խաղալուց հետո այլեւս հանդես չի գա այս թատրոնի ներկայացումներում: Թե ինչու է նման որոշում կայացրել, դերասանուհին պատմել է BRAVO.am-ին:

«Հիշում եմ իմ առաջին բեմելն այս թատրոնում. առաջին կուրսի ուսանող էի, շատ հուզիչ եւ պատասխանատու էր: Նարեկ Դուրյանին միշտ շնորհակալ եմ լինելու նման հնարավորության, նրա խորհուրդների եւ տված փորձի համար: Նրանից միշտ սովորելու բան ունենք: Նաեւ շնորհակալ եմ նրան իմ երազանքը կատարելու համար. ամռանը մեկնեցինք հյուրախաղերի Ֆրանսիա եւ Բելգիա եւ բացի ներկայացումները, նաեւ շրջեցինք մի քանի քաղաքում»,- պատմել է Ռուզաննան:

Փոփոխությունների կարիք ունի. «Դերասանը միշտ պետք է առաջ շարժվի, էլ ավելի շատ ժամանակ տրամադրի ինքնակրթությանը, որպեսզի հետաքրքիր լինի հանդիսատեսի համար եւ միշտ տարբերվող: Իմ կյանքում հասունացել է այն պահը, երբ ուզում եմ աշխատել նաեւ այլ ռեժիսորների հետ, ունենալ այնպիսի դերեր, որոնք կտրուկ կտարբերվեն իմ խաղացած բոլոր դերերից»: