«Այլևս չեմ զբաղվում քաղաքականությամբ, ես ինձ տվել եմ ստեղծագործական աշխատանքներին». Մգեր Արմենիան երկար դադարից հետո խոսել է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Այլևս չեմ զբաղվում քաղաքականությամբ, ես ինձ տվել եմ ստեղծագործական աշխատանքներին». Մգեր Արմենիան երկար դադարից հետո խոսել է




ՀՀ վաստակավոր արտիստ Մգեր Արմենիան TET A TET հաղորդման շրջանակներում` խոսելով իր քաղաքական կարիերայի մասին, նշել է, որ այլևս չի զբաղվում քաղաքականությամբ: Թեև նա նշել է, որ իր կուսակցության խորհուրդը այժմ շարունակում է իր գործունեությունը, բայց նա այլևս չի զբաղվում քաղաքականությամբ ու 5 տարվա դադարից հետո որոշել է նորից զբաղվել արվեստով ու իրեն նվիրել արվեստին:

Անդրադառնալով հարցին, թե ժամանակին զբաղվելով քաղաքականությամբ ինչի դեմ էր պայքարում, նա պատասխանել է, որ պայքարում էր այդ պահին երկրում տեղի ունեցող իրավիճակներին:

Նշենք, որ հաղորդման ընթացքում Մհերը նաև խոսել է Ռիտա Սարգսյանի անժամանակ մահվան մասին` ասելով, որ նրա նման առաջին տիկին այլևս չի լինի: Մհերի խոսքով` նա շատ բարի կին էր:

Մհերը նաև անդրադարձել է իր և Էմմիի հարաբերություններին, «Դո Ռե Մի»-ն խլելու լուրերին: Նա նշել է, որ իրեն և Վրեժ Կիրակոսյանին Նադեժդա Սարգսյանն է ասել, որ շարունակեն իր գործն ու պահեն այդ հաստատությունը: