Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ը



ԽՈՅԵՐ

Հրաշագործ դառնալու եւ ձեր սիրելիի համար հրաշքներ գործելու ցանկություն կառաջանա: Եվ նա անպայման մեծ երախտագիտությամբ ու ջերմությամբ կընդունի այդ հրաշքները:

ՑԼԵՐ

Անձնական կյանքում սպասվում են փոփոխություններ՝ ինչպես հաճելի, այնպես էլ ոչ այնքան: Դրանք շատ կլինեն եւ միգուցե որոշների մասին մոռանաք: Ուստի, հարկավոր է համակարգել, գրել նոթատետրում եւ մոտ ապագայում օգտվել այդ փոփոխություններից:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Դժվար է լինելու ձեր սիրելիին հասկանալն ու ըմբռնելը: Ուստի, նրան չբարկացնելու համար փորձեք ավելի արագ ընկալել իր խոսքերը:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ձեր ընտրյալը անհանգստանում է ձեզ համար՝ նույնիսկ եթե նա ցույց չի տալիս իր ներքին մտահոգությունը: Հետեւաբար, մի փորձեք նյարդայնացնել նրան եւ պատմեք ձեր կատարած քայլերի ու որոշումների մասին: Այդպես դուք ցույց կտաք, որ վստահում եք ձեր սիրելիին, եւ նրա սերը էական նշանակություն ունի ձեր կյանքում:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ձեր սիրելիին երգ, բանաստեղծություն կամ պեոմ ձոնելու ցանկություն կառաջանա՝ չնայած կկանգնեք որոշակի դժվարությունների առաջ: Իսկ եթե ձեզ հաջովի, ուրեմն գլուխգործոցն ապահովված է:

ԿՈՒՅՍԵՐ

Ձեր մտահոգությունների մասին կիսվեք սիրելի անձնավորության հետ՝ նույնիսկ եթե դա ցավով պիտի անեք: Փորձեք հասկանալ, թե ինչ է անհագստացնում ձեզ եւ ինչպես պետք է դուրս գաք այդ իրավիճակից: Մնացած ոչնչի մասին պետք չէ մտածել:

ԿՇԵՌՔՆԵՐ

Հնարավոր է անսպասելի ընթացք ունենա: Ուստի, եթե ձեզ հետ բացասական ոչինչ չի պատահել, ուրեմն արդեն իսկ հաջողված շաբաթ եք ունեցել: Նույնն էլ կարելի է ասել ձեր զուգընկերոջ/զուգընկերուհու մասին:

ԿԱՐԻՃՆԵՐ

Շաբաթը կթվա, որ ձեր ընտրյալի կյանքում եւս մեկը կա: Սակայն պետք չէ շտապել մրցակից փնտրելու հարցում: Խորհեք, միգուցե շատ խանդոտ եք դարձել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ժամանակը բավականին տխուր կանցնի ձեզ համար: Մի՞թե ցանկանում էիք խաբել սիրելի անձնավորությանը: Որպեսզի նա չանհանգստանա՞ր: Հանեք ձեր դիմակը, նա անկեղծություն է պահանջում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Նուրբ ու քնքուշ լինելու ցանկություն կառաջանա ձեզ մոտ: Նշանակում է, որ նույնը պահանջելու եք նաեւ ձեր սիրելիից: Սակայն եթե նրան այդ միքտն այնքան էլ դուր չի գալիս, ուրեմն ստիպված եք երկուսի փոխարեն սիրով ու ջերմությամբ լցնել ձեր տունը:

ՋՐՀՈՍՆԵՐ

Հանուն սիրո սխրանքներ գործեք: Պարտադիր չէ ինչ-որ դժվար ու անհաղթահարելի գործ կատարեք: Սխրանքները կարելի է անել նաեւ կենցաղում՝ ընթրիք պատրաստել, միասին գնալ օպերա: Հավատացեք, ձեր այս քայլը բարձր կգնահատվի սիրելիի կողմից:

ՁԿՆԵՐ

Հիանալի ժամանակ է ոճային փոփոխություններ կատարելու համար: Կարելի է փոխել սանրվածքը, հագուստի ոճը: Սակայն այս նոր կերպարը պետք է համապատասխանի ձեր սիրելիի նախընտրություններին, այլապես տեւական քննարկումներն ու անտեղի խոսակցությունները անխուսափելի կլինեն: