Աստղագուշակ նոյեմբերի 29-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ նոյեմբերի 29-ի համար




ԽՈՅԵՐ

Այսօր կցանկանաք ամուր գրկել ձեր սիրելիին եւ բաց չթողնել: Եթե անգամ չհաջողվի նրան երկար պահել ձեր կողքին, իսկ դա այդպես էլ կլինի, ապա փորձեք վայելել նրա հետ անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը: Դրանք անգնահատելի պահեր են:

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելին չի կարողանա հասկանալ ձեր խնդիրները: Հետեւաբար, հնարավոր են որոշ տարաձայնություններ: Մնում է հուսալ, որ կկարողանաք հասնել ինչ-որ փոխզիջման:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ձեզ պատասխանատու խոսակցություն է սպասվում ձեր սիրելիի հետ: Արդյունքում, շատ կարեւոր որոշման կհասնեք: Սա ինչ-որ նոր բան կտա ձեր հարաբերություններին:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ձեզ վրա դրված են բազում հոգսեր: Չգիտես` ինչու ձեր մտերիմներն ու ընկերները կարծում են, թե իրենց խնդիրները պարտադիր դուք պետք է լուծեք: Ժամանակն է, որպեսզի ցույց տաք նրանց, որ իրենց կյանքը միայն իրենց է վերաբերում, իսկ ձեզ ձեր հոգսերն էլ են հերիք:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք կլինեք օրինակելի զավակ ձեր ծնողների, լավ աշխատակից ձեր ղեկավարների եւ ամենալավը ձեր սիրելիի համար: Եթե անգամ այսօրվա վրա այլ ծրագրեր էիք կազմել, հրաժարվեք դրանցից. Դուք պետք եք ձեր մտերիմներին: Զանգահարեք ձեր ծնողներին:

ԿՈՒՅՍԵՐ


Այսօր ձեր սիրելի աձնավորությունը ձեր խորհրդի կարիքը կունենա: Բայց պետք չէ շատ փիլիսոփայել այդ խորհրդի շուրջ: Որքան պարզ լինի այն, այնքան օգտակեր կլինի թե՛ ձեզ, թե՛ ձեր սիրելիի համար:

ԿՇԵՌՔՆԵՐ

Անգամ եթե վիճել եք ձեր սիրելիի հետ, մի պատմեք ձեր խնդիրներն ուրիշներին: Ձեր միջեւ առաջացած տարաձայնությունները շուտով կհարթվեն, իսկ ձեր ընկերների հակակրանքը ձեր սիրելիի հանդեպ կմնա:

ԿԱՐԻՃՆԵՐ

Կարիճներն այսօր միայնակ կլինեն, ինչը նրանց տհաճություն կպատճառի, հատկապես, երեկոյան: Պետք չէ օրն անցկացնել հեռուստացույցի առջեւ, ավելի լավ է զանգահարեք ընկերներին:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեր սիրելիի համար դարձեք հոգատար մայրիկ, անգամ եթե արական սեռի ներկայացուցիչ եք: Համբերատարությամբ վերաբերվեք նրա թերություններին: Միայն դուք կարող եք նրան ճիշտ ուղի ցույց տալ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեզ հետ անհասկանալի թեմաներ կսկսի քննարկել, ինչը ձեզ կզարմացնի: Հասկարեք նրան, որ ձեզ այդքան էլ չի հտաքրքրում այն ամենը, ինչի մասին նա խոսում է: Եթե նա հասկանա եւ փակի տվյալ թեման, ուրեմն անգին անձնավորություն է:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ձեր վնասակար սովորություններից մեկն այսօր որոշիչ դեր կխաղա ձեր անձնական կյանքում: Միգուցե, դրա շնորհիվ ձեզ նկատի ձեր կյանքի երկրորդ կեսը: Կամ էլ, եթե ադեն գտել եք այդ կեսին, ձեր հարաբերությունները կանցնեն հաջորդ փուլ:

ՁԿՆԵՐ

Մինչ ինչ-որ մեկին հմայելը, հիշեք, որ դուք պատասխանատու եք նրանց համար, ովքեր ձեզ սիրահարված են: Եթե այդ պատասխանատվությանը դեռեւս պատրաստ չեք, ուրեմն միգուցե պետք չէ՞ շարունակել սկսածը: