Հարսանիք` Դուբայում. ամուսնացել է Սամվել Ալեքսանյանի որդին` Գոռը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հարսանիք` Դուբայում. ամուսնացել է Սամվել Ալեքսանյանի որդին` Գոռը



Հարսանիք` Դուբայում. ամուսնացել է Սամվել Ալեքսանյանի որդին` Գոռը․ մանրամասներ է գրում «Հրապարակ» օրաթերթը 

Գործարարի որդու հարսանիքին ներկա են եղել նաև Նիկոլ Փաշինյանի ընտանիքից անդամներ։ 

ՀՀԿ նախկին անդամ, գործարար Սամվել Ալեքսանյանի որդու հարսանիքը եղել է երկու օր առաջ ու նշվել է մեծ շուքով։ 

«Հարսանիքը նախատեսված էր դեռ սեպտեմբերին, սակայն պատերազմի պատճառով հետաձգվել էր, հետո օլիգարխի ընտանիքը որոշել էր հայի չար աչքից հեռու կազմակերպել, և հյուրերի հետ մեկնել են Դուբայ` հատուկ չարթերային չվերթով օդանավ վարձելով»,– գրում է թերթը։  

«Ալեքսանյանի որդու հարսանիքին Նիկոլ Փաշինյանի ընտանիքից ևս անդամներ են եղել։ Մասնավորապես, հյուրերի մեջ նկատել են Փաշինյանի ավագ դստերը` Մարիամին, ով ականատեսների պատմելով, լավ պարել և ուրախացել է»,– գրում է թերթը․  

Թամադան էլ հարսանիքի կազմակերպիչների անունից հատուկ զգուշացրել է հյուրերին, որ որևէ մեկը լուսանկար, տեսանյութ չտարածի համացանցում, որ հետո «նեղանալ» չլինի և դա է պատճառը, որ հարսանիքը մաքսիմալ գաղտնի է եղել։