Տիգրան Մանսուրյանը պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տիգրան Մանսուրյանը պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով




ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում հայ կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի հետ, որի ընթացքում համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը մաեստրոյին է հանձնել ԵՊՀ ոսկե մեդալ: Այս մասին տեղեկացնում է համակլսարանի «Ֆեյսբուք»-ի էջը։

Հանդիպման ավարտին ԵՊՀ երգչախումբը կատարել է «Ես իմ անուշ Հայաստանի» ստեղծագործությունը, որի երաժշտության հեղինակը մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն է: