Հայտնի է՝ ովքեր են հաղթել հանրապետական սփռման մրցույթում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտնի է՝ ովքեր են հաղթել հանրապետական սփռման մրցույթում




Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում տեղի է ունեցել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և հաղթողի ընտրությունը։

Մրցույթին մասնակցել են «Արմենիա TV»-ն, «ATV»-ն, «Շանթ»-ը, «Մուլտի մեդիա-Կենտրոն TV»-ն («Կենտրոն» հեռուստաալիք), «Հուսաբեր»-ը («Երկիր մեդիա» հեռուստաալիք) և «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ը:

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի տեղեկացմամբ՝ մրցույթում հաղթող են ճանաչվել «Արմենիա»-ն, «ATV»-ն, «Շանթ»-ը, «Մուլտի մեդիա-Կենտրոն»-ը։ Նրանք կզբաղեցնեն հանրապետական ծածկույթի սլոթը։