Եվրոպայի այս տարվա չեմպիոն Էրիկ Իսրայելյանը սոցցանցերում գրել է, որ իրեն «չեն գնահատում»‎. ԼՐԱՑՎԱԾ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Եվրոպայի այս տարվա չեմպիոն Էրիկ Իսրայելյանը սոցցանցերում գրել է, որ իրեն «չեն գնահատում»‎. ԼՐԱՑՎԱԾ




Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի այս տարվա չեմպիոն Էրիկ Իսրայելյանը սոցցանցերում գրել է, որ իրեն «չեն գնահատում»‎։

«Եթե ձեզ համար չեմպիոնի տիտղոսը զրո ա, եթե ես չեմ գնահատվում, ես կբարձրացնեմ այլ երկրի դրոշ», - գրել է նա մեկ ժամ առաջ։

Սպորտսմենը դեռ չի պարզաբանել՝ ում է ուղղված իր մեղադրանքը և ինչ է կատարվել։

Sputnik Արմենիայի հետ զրույցում մարզիկը պատմեց, որ մի քանի երկրներից առաջարկներ է ստացել, որ իրենց դրոշի տակ ելույթ ունենա։

«Ես ամեն ինչ անում եմ իմ հայ ազգին ուրախացնելու համար ու հասկանում եմ, որ ինձ երեք միլիոն մարդ գնահատում է, բայց Ֆեդերացիան էլ, Ֆեդերացիայի նախագահն էլ են էդ երեք միլիոնի մեջ։ Ես գիտեմ, թե ինչպես ինձ կգնահատեն այլ երկրներում, թե կողքիս կլինեն, թե գումարներ կտրամադրեն։ Իսկ այստեղ՝ ոչ մի բան», - ասում է մարզիկը։

Եթե անգամ Իսրայելյանը սկսի այլ երկրի դրոշով ելույթ ունենալ, նա երբեք չի փոխի իր հայ մարզչին՝ Արմեն Հակոբյանին։

 Իսրայելյանն իր էջում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ թարմ լուսանկար ունի, բայց իր խոսքով՝ դա կապ չունի իր որոշման հետ, ոչ մի խոսակցություն այդ թեմայով չի եղել։