«Սկսեցի կարոտել «Մանկական Եվրատեսիլ»-ի իմ օրերը, երբ ինձ համար ամեն բան դեռ նոր էր սկսվում». Մալենա - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Սկսեցի կարոտել «Մանկական Եվրատեսիլ»-ի իմ օրերը, երբ ինձ համար ամեն բան դեռ նոր էր սկսվում». Մալենա



Երիտասարդ երգչուհի Մալենան, ով Հայաստան բերեց «Մանկական Եվրատեսիլ 2022» միջազգային երգի մրցույթը, ինստագրամյան իր էջում անդրադարձել է մրցույթի երեկ տեղի ունեցած բացման արարողությանը:


Երգչուհին տեսանյութ է հրապարակել, որում, կարմիր գորգի վրայով անցնելով, մոտենում է բեմահարթակին:

«Այս տարվա մասնակիցներին հանդիպելուց հետո ես սկսեցի կարոտել «Մանկական Եվրատեսիլ»-ի իմ օրերը, երբ ինձ համար ամեն բան դեռ նոր էր սկսվում...», - գրել է երգչուհին՝ հաջողություն մաղթելով բոլոր մասնակիցներին:

Հիշեցնենք, որ երեկ Երեւանի Հանրապետության Հրապարակում տեղի է ունեցել «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման հանդիսավոր արարողությունը, իսկ Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում՝ վիճակահանությունը: