Կայացել է «Մանկական Եվրատեսիլի» առաջին ասուլիսը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կայացել է «Մանկական Եվրատեսիլի» առաջին ասուլիսը




«Մանկական Եվրատեսիլի» գործադիր ղեկավար Մարտին Օսթերդալը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ներկայացրել են 20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլի» մանրամասները և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային Համալիրում կայացել է առաջին մամուլի ասուլիսը:

Որոշակի խնդիրներ կրելով հանդերձ՝ մենք կարողացել ենք «Մանկական Եվրատեսիլը» տարեցտարի բարելավել և 20-րդ հոբելյանական մրցույթը կայանում է բարձր մակարդակով: Ասուլիսի սկզբում հայտնեց «Մանկական Եվրատեսիլի» գործադիր ղեկավար Մարտին Օսթերդալը:

«Ամեն տարի տաղանդավոր երգիչների մենք համախմբում ենք մրցութային բեմում և ամեն տարի գրանցում ենք մեծ աճ և զարգացնում մրցույթը: Թե՛ մասնակիցների, թե՛ կազմակերպիչների համար «Մանկական Եվրատեսիլը» դարձել է սիրելի «բալիկ»»,- ասաց «Մանկական Եվրատեսիլի» գործադիր ղեկավար Մարտին Օսթերդալը:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ողջունեց պատվիրակներին և ներկաներին:

«Մեզ համար պատիվ է հյուրընկալել 16 երկրների պատվիրակություններին և մրցույթի 20-ամյակը նշել Հայաստանում: Ուզում եմ տեղեկացնել՝ Հայաստանի հաղթանակից անմիջապես հետո մենք սկսել ենք աշխատանքային ընթացքը՝ ներգրավվելով Եվրոպայից և Հայաստանից մի շարք մասնագետների, այժմ ևս Համալիրի տարածքում աշխատում են 1000-ից ավելի մասնագետներ: Մենք ունենք մի շարք փոփոխություններ, քանի որ հրավիրել ենք նախորդ 19 տարիների հաղթողներին, որոնք ապահովելու են իրական շոու և հանդես են գալու Տավուշի թեմա երգչախմբի հետ»,- ասաց Հովհաննես Մովսիսյանը:

Մարտին Օսթերդալը նաև պատմել է իր և պատվիրակների առաջին տպավորությունների մասին:

«Բոլոր 16 պատվիրակությունների և մեր թիմի հետ կապված կարող եմ ասել՝ մենք տպավորված ենք, մասնակիցներն էլ հիացած, թե՛ բեմով, թե՛ պաշտոնական բացմամբ, բայց ամենակարևորը մենք շատ տպավորված ենք Հայաստանի և հայերի հյուրընկալությամբ, որն էլ ձեր մշակույթի անբաժանելի մասն է: Ուզում եմ հավելել՝ ամեն բան կազմակերպված է ստանդարտներին համապատասխան և բարձր որակով»,- ասաց Մարտին Օսթերդալը: