«Սոցիալական էջերս թուրքերի կողմից ենթարկվել են ակտիվ հարձակումների եւ վերջին տեսահոլովակս հեռացվել է Youtube-ից...»․ Անդրե - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Սոցիալական էջերս թուրքերի կողմից ենթարկվել են ակտիվ հարձակումների եւ վերջին տեսահոլովակս հեռացվել է Youtube-ից...»․ Անդրե



Օրեր առաջ Անդրեն նոր տեսահոլովակ էր ներկայացրել՝ «Ամէն. Հայր Սուրբ»: Երգը Տեսահոլովակը նկարահանվել էր Արցախում։


Այսօր «Ինստագրամ»սոցիալական ցանցում Անդրեն նոր գրառում է արել՝ հայտնելով, որ սոցիալական ցանցերի իր էջերը վերջին շրջանում հարձակման են ենթարկվել եւ տեսահոլովակը հեռացվել է Youtube-ից։

«Վերջին շրջանում սոցիալական էջերս թուրքերի կողմից ենթարկվել են ակտիվ հարձակումների և վերջին տեսահոլովակս հեռացվել է Youtube-ից... Շուտով նոր տեսահոլովակներովս նորից կկիսվեմ ձեզ հետ: Իսկ հիմա դիտեք Արցախի դրախտային գեղեցկությունը, որը ևս միշտ թշանամու հարձակումների տակ է գոյատևում...», - գրել է երգիչը։