Մալենան ներկայացրել է իր նոր երգը, որն այսօր կատարելու է «Մանկական Եվրատեսիլ»-ի բեմից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մալենան ներկայացրել է իր նոր երգը, որն այսօր կատարելու է «Մանկական Եվրատեսիլ»-ի բեմից


«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան նոր տեսահոլովակ է ներկայացրել Can't Feel Anything երգի հիման վրա, որն այսօր կատարելու է «Մանկական Եվրատեսիլ»-ի գլխավոր շոուի ժամանակ։ Երգի երաժշտության հեղինակը երգչուհու պրոդյուսեր Դավիթ Բադալյանն է (tokionine), բառերը հեղինակել են Մալենան եւ Ռոզա Լինը։


«Մանկական Եվրատեսիլ 2022»-ը տեղի է ունենալու այսօր՝ ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այս տարվա մրցույթին մասնակցում է 16 երկիր․ Հայաստանը ներկայացնում է Նարե Ղազարյանը։