Նարեն՝ «Մանկական Եվրատեսիլ»-ում 2-րդ տեղը զբաղեցնելու մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նարեն՝ «Մանկական Եվրատեսիլ»-ում 2-րդ տեղը զբաղեցնելու մասին


«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի ավարտից հետո Հայաստանի ներկայացուցիչ Նարե Ղազարյանը լրագրողների հետ հանդիպմանը կիսվեց իր ապրումներով ու տպավորություններով։ Երգչուհին հայտնեց, որ ուրախ է Ֆրանսիայի հաղթանակի համար, իսկ երկրորդ հորիզոնականում հայտնվելուց հետո երջանկության արցունքներ է ունեցել։

«Քվեարկության ժամանակ հուզվել էի, բայց հիմա շատ ուրախ եմ, դրանք երջանկության արցունքներ էին: Սպասում էի, որ արձագանքը շատ մեծ կլիներ, որովհետեւ պրոֆեսիոնալ թիմի հետ էի աշխատում»։
Անդրադառնալով իր զբաղեցրած հորիզոնականին՝ երգչուհին հավելեց․

«Ես ռեալիստ եմ ու քաջ գիտակցում եմ՝ եթե 2-րդ հորիզոնականում եմ, ուրեմն արժանի եմ դրան: Ուրախ եմ, որ Ֆրանսիան հաղթեց, քանի որ շատ լավ ելույթ ունեցավ ու արժանի էր դրան: Ցանկանում եմ, որպեսզի սա լինի իր կարիերայի ամենափոքր հաջողությունը»։