Աստղագուշակ՝ հունվարի 3-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ հունվարի 3-ի համար




Խոյ.
Այսօր դուք ստիպված եք դեմ դուրս գալ ձեր սկզբունքներին: Հեռացրեք ձեզանից բոլոր բացասական լիցքերը: Օրը ուրախացնում է ձեզ իր բոլոր երանգներով:Այն բարենպաստ է նոր համագործակցությունների, գործարքների և նոր ծանոթությունների համար: Մի վատնեք ժամանակն անտեղի, դատարկ զրույցների վրա:

Ցուլ.
Այսօր ձեր օրն է, բաց մի թողեք ընձեռնված հնարավորությունը: Սկսեք ծավալել բուռն գործունեություն և հաջողությունը կհետևի ձեզ: Աշխատանքային հարաբերություններում եղեք զգույշ, չանտեսելով շրջապատի կարծիքը: Միանգամայն հավանական է նոր գործի սկիզբ: Անձնական հարաբերություններում ընդունեք փոխհամաձայնության սկզբունքը և դիմացինին տվեք հնարավորություն արտահայտելու իր միտքը :

Երկվորյակներ.
Ինչու եք հապաղում, ինչն է ձեզ գցել երկընտրանքի մեջ, այսօր դուք ունեք հնարավորություն պարզելու ձեր հարաբերությունները ձեր վաղեմի ընկերոջ հետ: Օրը չափազանց հարմար է ձեր գաղափարների և ստեղծագործական մտահղացումների համար: Ձեր ներքին անհանգստությունը ձեզ մատնում է :Մի ծուլացեք և ձեր անավարտ աշխատանքը հասցրեք ավարտին:


Խեցգետին.
Այսօր գործելու եք ինքնուրույն և ձեր մեջ կուտակված էներգիան ուղղեք ի նպաստ ձեր հաջողությունների: Օրը հաջող է գնումների համար: Շրջապատեք ձեզ ձեր մտերիմներով, նրանք ունեն ձեր հոգատարության կարիքը: Դեռ երեկվանից ձեզ մոտ ինչ -որ բան թերի է մնացել,այն կլրացվի, եթե դուք բաց չթողնեք առաջիկա կարևոր հանդիպումը:


Առյուծ.
Դուք ոչ մի կերպ չեք գնում փոխզիջման, թուլացրեք ձեզ: Օրը հաջող է նոր առաջարկների և գործնական հարաբերությունների համար: Ձերբազատվեք բացասական գրգիռներից: Այսօր մեծ տեղ տվեք ձեր նախասիրություններին, եղեք ձեր սիրելիների հետ , նրանք ձեզ կհաղորդեն դրական լիցքեր:

Կույս.
Այսօր ձեզ հեշտ կտրվի այն, ինչ ուզում եք, կխուսափեք ավելորդ բարդություններից: Բանն այն է, որ մարդկանց մասին մտածում եք շատ ավելի լավ, քան նրանք արժանի են և կարող եք ձեր իդեալին տեսնել այնտեղ, որտեղ այն իսպառ բացակայում է: Բարեբախտաբար, ձեզ կհաջողվի խուսափել թեթևամիտ գործողություններից և հիմարություններ չանել:

Կշեռք.
Շփումներն ու ակտիվ հանգիստը ձեզ հաճելի պահեր կպարգևեն և հնարավորություն կտան ամրապնդել ընկերների հետ հարաբերությունները: Տհաճ իրավիճակների մեջ կարող եք ընկնել ձեր գոռոզության կամ ոչ նրբազգացության պատճառով: Խուսափեք մտերիմների հետ վեճերից` այսօր ձեր բարօրությունը մեծապես կախված է հենց ձեզանից:


Կարիճ.
Դուք հմայիչ եք և հեշտությամբ եք լեզու գտնում գրեթե բոլորի հետ, սակայն այդքան էլ հեշտ չէ շահել ձեր համակրանքը: Շփումներում խստապահանջությունը անչափ պատեհ է: Մի կողմ թողեք բոլոր հոգսերը, կենտրոնացեք ձեր կիսատ թողած գործերի վրա: Օրը ձեզ կօգնի ավարտին հասցնել այն:

Աղեղնավոր.
Նոր ծանոթությունը հեռանկարային կլինի և կնշանավորվի ոչ միայն ռոմանտիկ, այլև` գործնական ուղղվածությամբ: Ցանկանում եք որքան հնարավոր է շուտ իրականացնել ձեր գաղափարներն ու ստեղծագործական մտահղացումները: Այսօր ձեզ կհաջողվի հաղթող դուրս գալ: Դուք շատ ինքնավստահ եք գործում և միևնույն ժամանակ համոզված ձեր յուրաքանչյուր քայլում:

Այծեղջյուր.
Եթե վաղուց էիք ցանկանում սարեր շուռ տալ , ապա այսօր դրա համար ամենահարման պահն է: Դրանով կուտակված էներգիան դուրս կհանեք ձեր միջից , քանի դեռ այն բացասական ուղղություն չի ստացել: Միայն թե հիշեք, որ այսօր դուք եք արենայում,գործելու եք միայնակ:

Ջրհոս.
Օրը բարենպաստ է ֆինանսական դաշտում : Ձեզ սպասվում է հաջողություն, սակայն եղեք զգույշ: Մի չարաշահեք ձեր նկատմամբ տածած վստահությունը: Ընտանեկան հարաբերությունները մի քիչ հակասական են ,գլխակորույս զգացմունքներն ու մերթ ընդ մերթ սառնությունը հաճախ են զգացնել տալիս:

Ձկներ.
Դուք միանգամից մի քանի առաջարկներ կստանաք և դժվար կլինի ձեզ ճիշտ կողմնորոշվելը: Ընթացքում բացառված չեն տարաձայնություններ ձեր համախոհների մոտ: Օրը կունենա բարեհաջող ավարտ,գոհ կմնաք օրվա արդյունքներից, եթե ունկընդրեք ձեր ներքին ձայնին: