Իննա Խոջամիրյանի ամանորյա ֆոտոշարքը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Իննա Խոջամիրյանի ամանորյա ֆոտոշարքը




Դերասանուհի Իննա Խոջամիրյանն ինստագրամյան իր էջում ամանորյա ֆոտոշարք է հրապարակել, որին կից գրել է․ 

«Տոնածառը ծառերի մեջ` ինչպես մարդկանց մեջ ծաղրածուն: Երկուսն էլ գալիս են ուրախացնելու, գունավորելու և բարձր տրամադրություն բերելու, բայց երկուսն էլ ամենադրամատիկ կերպարներն են երբևէ։ Մեր տանը 3-րդ տարին է ինչ տոնածառ չկա։ Ծաղրածուների պես խաղում ենք մեր «ուրախ» դերն ու գլուխներս կախ անցնում մեր գործերին։ Ամեն մեկս մեր հերթին ծաղրածու ենք, ամեն մեկս մեր հերթին` տոնածառ: Ուզում եմ 2023-ին այնքա՜ն միասնական լինենք, սիրենք իրար, ցեխ չշպրտենք մեկս մյուսի վրա, օգնենք, հարգենք ու կարողանանք հաղթահարել էս ամենը։ Երբևէ... ու ամենակարևորը միասին։ Ես սիրում եմ Ձեզ։ Ում ճանաչում եմ, ում` ոչ, կապ չունի։ Մենք նույն արյունն ունենք ու նույն ճակատագիրը։ Եկեք իրար համար միայն բարին անենք ու օգնենք միմյանց։ Խաղաղություն ու սեր եմ ուզում։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։