Ովքեր բաժանվեցին 2022-ին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ովքեր բաժանվեցին 2022-ին




Ամփոփելով 2022-ը EXCLUSIVElife.am-ը ներկայացնում է հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին ովքեր բաժանվեցին 2022-ին։


Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը հաստատել է, որ բաժանվել է երկրորդ ամուսնուց՝ Սերգեյից։ Նա Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ սկզբում լաց է լինում, իսկ հետո հայտնվում է համարձակ կերպարով։

Դերասանուհի, հաղորդավարուհի Լիլիթ Հարոյանն ու ամուսինը՝ Ալեքսը, բաժանվել են։ Լիլիթն այս մասին հայտնել է սոցցանցային էջերում արված հրապարակմամբ։

Tert.am Life–ին փետրվարի 8-ին հայտնի է դարձել, որ հաղորդավար Սուրեն Փահլևանյանն ու հաղորդավարուհի Յանա Դանիելյանը բաժանվել են։

Լուրի իսկությունը պարզելու համար կապ հաստատեցինք Յանայի հետ։ Վերջինս ասաց, որ այն համապատասխանում է իրականությանը։

«Ես և Սուրենը բաժանվել ենք ՝ պահպանելով շատ լավ, ընկերական հարաբերություններ։ 12 տարվա համատեղ կյանքի ընթացքում մենք ձեռք ենք բերել ամուր ընկերություն, փոխադարձ հարգանք, որը շարունակում ենք պահպանել նաև բաժանությունից հետո։


Այս տարվա ամռանը ԱՄՆ–ում բնակություն հաստատած ռեփեր Սուպեր Սաքոն հայտնել էր, որ նշանվել է սիրելիի՝ Գոհարի հետ։ Իր հերթին ռեփերի ընտրյալը հրապարակել է հոլովակ՝ ցույց տալով նշանադրության մատանին, որին կից գրել էր.«Ես միշտ կսիրեմ քեզ»:

Նոյմբերի 27-ին Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում հետևորդների հետ հարց ու պատասխանի ժամանակ հետևորդները հետաքրքրվել են՝ արդյո՞ք Գոհարը հիմա միայնակ է, իսկ նա հաստատել է բաժանման մասին լուրը։




Հինգ երեխաների մայր, գեղեցկուհի Գոհար Հարությունյանն ամուսնալուծվել է և ցանկանում է կրկին ամուսնանալ: Չնայած, որ գեղեցկուհին պարբերաբար նշում էր, թե շատ երջանիկ ընտանիք ունի, ամուսինն էլ իր երազանքների արքայազնն է, սակայն կյանքում լինում են նաև շրջադարձեր: Գեղեցկուհին որոշել է իր կյանքը կապել մեկ այլ տղամարդու հետ:

«Հրապարակը» կապ հաստատեց Գոհար Հարությունյանի հետ, հասկանալու համար, թե ինչո՞ւ է ամուսնալուծվել և ո՞վ է վերջինիս նոր ընտրյալը, սակայն Գոհարը մի այսպիսի առնվազն տարակուսելի, անկիրթ ու ծիծաղելի պատասխան տվեց մեզ.

«Դեռ այսքան ժամանակ ոչ մի լրագրող ինձ չի զանգահարել, ես չեմ պատասխանի ձեր հարցին»,- ասաց Գոհար Հարությունյանը: