Սոնա Շահգելդյանը մանրամասներ է հայտնել Ամանորին մեքենան թալանելու և իր երաժշտական գործունեության ընթացքում առաջացած խնդրի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սոնա Շահգելդյանը մանրամասներ է հայտնել Ամանորին մեքենան թալանելու և իր երաժշտական գործունեության ընթացքում առաջացած խնդրի մասին




Երգչուհի Սոնա Շահգելդյանն անդրադարձել է իր մեքենան վնասելու և մեքենայից գումար հափշտակելու դեպքին։

Երգչուհին, ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Իմ շատ սիրելի ընկերներ, հետևորդներ, անսահման զանգեր եմ ստանում և՛ շնորհավորական, և՛ անհանգստացած վերջի դեպքերի հետ կապված: Խորին երախտագիտությունս եմ հայտնում բոլորին և ասեմ հետևյալը․ ովքեր տեղյակ չէին, դեկտեմբերի 31 -ի առավոտյան, կոտրել էին մեքենայիս ապակին՝ փորձելով վնասել մեքենաս: Կարծում եմ, որ դիտավորյալ քայլ էր, իմացող մարդու կողմից, Ամանորի գիշերն ինձ վատություն անելու համար։ Այդ մասին հայտնել եմ պատկան մարմիններին, ովքեր զբաղվում են այս գործով: Եթե տվյալ հանցագործի նպատակն էր ինձ վատություն անել, որ ես չգնայի նկարահանումների կամ որևէ աշխատանքի, ասեմ՝ գտնվեցին բարի մարդիկ, ովքեր արագ արձագանքեցին խնդրին և վերականգնեցին մեքենայիս ապակին: Իսկ ահա օրվա ավարտին մի շարք տեխնիկական խնդիրներ առաջացան, որի նպատակն էր խաթարել երաժշտական գործունեությունս: Դա ևս անցավ բարեհաջող և ապացուցեցի ևս մեկ անգամ, որ նման խնդիրների դեպքում անգամ, ես ունեմ մեծ ձայնային տվյալներ և խնդիր չունեմ ֆանագրամա երգելու: Այսպիսով, ամփոփելով նախորդ տարին, հավելեմ, ամեն խնդիր անցողիկ է, երբ կողքիդ կան հրաշալի ու հատուկենտ ընկերներ ու խումբ: Ցանկանում եմ, որ այս տարի չհանդիպեք ոչ մի դժվարության, իսկ հանդիպելուց, հաղթահարեք հեշտությամբ: Ուզում եմ՝ ապրենք խաղաղ ու առողջ, թող բոլոր զինվորները տուն գան և երջանկացնեն իրենց մայրերին, քույրերին, կանանց և ընտանիքի մյուս անդամներին: Շնորհակալ եմ անհանգիստ լինելու համար: Անչափ շոյված եմ ձեր արձագանքներից: Իսկ ես խոստանում եմ, որ չեմ դադարելու աշխատել և ձեզ մատուցել որակյալն ու հաճելին: Ես լավ եմ, ամեն բան լավ է, շատ շնորհակալ եմ ձեզ, թող Աստված ների մեղավորին, իսկ ձեզ պես մաքուր սրտով մարդկանց թող տա լավագույնը:
Միշտ ձեր՝ Սոնա Շահգելդյան»