Էրիկը շնորհավորել է Ամանորն ու անդրդարձել սպասվող գործունեությանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Էրիկը շնորհավորել է Ամանորն ու անդրդարձել սպասվող գործունեությանը




Երգիչ Էրիկն ինստագրամյան իր պաշտոնական էջում դասական կերպարում լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով իր հետեւորդների Ամանորն ու հայտնելով նոր նախագծերի մեկնարկի մասին:

«Շնորհավոր Ամանոր: Թող այս տարին բոլորիս համար լինի դրական, ձեռքբերումների ու հաջողությունների տարի: Լինենք առողջ ու ապրենք խաղաղ», - գրել է Էրիկը՝ խոստանալով, որ այս տարին նոր երգերի ու նախագծերի տարի կլինի, որոնց հետեւորդները վաղուց են սպասում:


Ավելի վաղ երգիչը շնորհավորել էր կնոջ ծննդյան տարեդարձը: Էրիկը համատեղ լուսանկար էր հրապարակել Վենետիկից, որում զույգը դասական ոճում է եւ կից գրել. «Շնորհավոր ծնունդդ իմ սեր, իմ աշխարհ»: