Ովքեր մահացան 2022-ին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ովքեր մահացան 2022-ին



Ամփոփելով 2022-ը EXCLUSIVElife.am-ը ներկայացնում է հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին ովքեր մահացան 2022-ին։


Երկարատև հիվանդությունից հետո 63 տարեկանում կյանքից հեռացել է կոմպոզիտոր, երգահան, Հայաստանի ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը: Երգահանը մահացել փետրվարի 4-ին հիվանդանոցում:

Արթուր Գրիգորյանը ծնվել է 1958 թ. հուլիսի 31-ին Երևանում:



Փետրվարի 9-ին մահացել է Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Ռուբեն Կարապետյանը։



Մայիսի 9-ին 31-ամյա Արմինեն լաստանավի վրա նկարահանումներ կատարելիս ընկել է Դեբեդ գետը, գիտակցության չգալով մահացել է։

Արմինեն աշխատում էր «Շանթ» TV-ում ու Radio Marshall-ում, երկար տարիներ աշխատել է Երկիր Մեդիայում։



Մայիսի 28-ին մահացել է ջութակահար Տիգրան Սարուխանյանը:




Հունիսի 6-ին մահացել է թատերական գործի կազմակերպիչ, դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վրեժ Հակոբյանը։ 




69 տարեկանում հունիսի 6-ին կյանքից հեռացել է «Դիպված» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Զավեն Հարությունյանը: Տեղեկությունը հայտնել է նրա որդին՝ Հրանտ Հարությունյանը:




Հունիսի  13-ին կյանքից հեռացավ ՀՀ վաստակավոր և ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ռաֆայել Քոթանջյանը։




Հունիսի 25-ին 56 տարեկան հասակում կյանքից հեռացել է կլարնետահար, երաժիշտ Հովհաննես Վարդանյանը։




Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը հուլիսի 15–ին, մահացել է դատարանի դահլիճում գիտակցությունը կորցնելուց հետո։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծ կորցրեց գիտակցությունը եւ ընկավ աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանը մահացել է:

Դատարանի դահլիճում ներկա էին պրոդյուսերի մայրը, հարազատները, ընկերները։




Օգոստոսի 24-ին մահացել է ՀՀ ժողովրդական երգիչ, մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Մալխասյանը:



Հոկտեմբերի 27-ին կյանքից անժամանակ հեռացել է լրագրող, հաղորդավար Գայանե Փայտյանը: Փայտյանը առողջական լուրջ խնդիրներ ուներ և բարդ վիրահատության էր ենթարկվել:




Նոյեմբերի 18-ին Թատերական գործիչների միությունը տեղեկացրեց, որ 68 տարեկան հասակում կյանքից հեռացել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան Դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Բագրատ Գեւորգյանը: