Կարեն Նալբանդյանը հեռացել է «Նոա»-ից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կարեն Նալբանդյանը հեռացել է «Նոա»-ից




Հարձակողական ոճի կիսապաշտպան Կարեն Նալբանդյանը խզել է պայմանագիրը «Նոայի» հետ երկկողմանի համաձայնությամբ:

Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

«Հարձակողական ոճի կիսապաշտպան Կարեն Նալբանդյանը խզել է պայմանագիրը «Նոա»-ի հետ երկկողմանի համաձայնությամբ:

Շնորհակալություն ենք հայտնում նրան ցուցաբերած բարձր որակների և պրոֆեսիոնալիզմի համար, մաղթում ենք հաջողություններ հետագա կարիերայում»,- նշված է հաղորդագրությունում։