Ամանորյա դիետա Ձյունանուշից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ամանորյա դիետա Ձյունանուշից




Այս դիետան նախատեսված է մեկ շաբաթվա համար, բայց այն կարելի է կրկնել՝ որքան ցանկանաք, փոխելով օրերի տեղերը: Դրա օգնությամբ կարող եք մեկ փուլի ընթացքում (մեկ շաբաթ) 2 կգ նիհարել՝ սննդակարգին խստորեն հետեւելու դեպքում:

1-ին օր. նախաճաշ՝ 2 ձվից ձվածեղ կաթով եւ մեկ կտոր հացով, ճաշ՝ ոչ յուղոտ բորշչ, մեկ կտոր հացով պանիր (30 գրամ), հետճաշիկ՝ 150 գրամ կաթնաշոռ, ընթրիք՝ գոլորշու վրա պատրաստված 2 հատ հավի կոտլետ եւ խաշած բանջարեղեն (սոխ, ստեպղին, կաղամբ, մի քիչ կարտոֆիլ):

2-րդ օր. նախաճաշ՝ բարակ կտորներով պանրով եւ սերուցքային կարագով տարեկանի հացով 2 բուտերբրոդ, ճաշ՝ շչի ապուր՝ ոչ յուղոտ արգանակով, 1 ձու, 2 կտոր հաց, հետճաշիկ՝ 2 հատ միրգ (բացի բանանից՝ ցանկացած միրգ), ընթրիք՝ թարմ կաղամբով, ստեպղինով, սոխով աղցան՝ մեկ գդալ բուսական յուղով, 2 ձու:

3-րդ օր. նախաճաշ՝ 180 գրամ կաթնաշոռ, մեկ բանան, ճաշ՝ 150 գրամ պահածոյացված ձուկ, խաշած բանջարեղեն (ինչպես 1-ին օրը), հետճաշիկ՝ քերիչով անցկացրած ստեպղինով եւ թթու կաղամբով աղցան, ընթրիք՝ հնդկաձավարի շիլա:

4-րդ օր. նախաճաշ՝ կաթով եւ խնձորով վարսակի շիլա, ճաշ՝ 150 գրամ կաթնաշոռով, 1 ձվով կարկանդակ, 1 բանանի պյուրե: Հետճաշիկ՝ ինչպես 2-րդ օրը: Ընթրիք՝ երկու ձվից ձվածեղ եւ 2 խաշած բազուկ:

5-րդ օր. նախաճաշ՝ ցորենի շիլա կաթով եւ սերուցքային կարագով, ճաշ՝ ձվով հավի ապուր, մեկ կտոր տարեկանի հաց: Հետճաշիկ՝ սոխով կաղամբով աղցան, ընթրիք՝ 200 գրամ կաթնաշոռ, 100 գրամ կեֆիր:

6-րդ օր. նախաճաշ՝ մեկ ափսե մրգային աղցան (բանան, խնձոր, 2 հատ նարինջ)՝ անյուղ բնական յուգորտով, ճաշ՝ սոխով ոլոռի պուրե եւ 2հատ խաշած բազուկ, հետճաշիկ՝ 2 խաշած ձու, ընթրիք՝ գոլորշու վրա պատրաստված հավի կոտլետ եւ եւ բանջարեղեն:

7-րդ օր. նախաճաշ՝ վարսակի շիլա եւ 2 խնձոր, ճաշ՝ հնդկաձավարի շիլա՝ ձկան պահածոյով, հետճաշիկ՝ դարչինով անյուղ կեֆիր, ընթրիք՝ կաթնաշոռային կարկանդակ (150 գրամ կաթնաշոռ, քերիչով անցկացրած խնձոր, դարչին, մի քիչ վարսակ):

Ահա եւ ամբողջ ճաշացանկը: Ոչ մի բարդ կամ թանկարժեք բան: Կատարյալ տարբերակ ձմեռային սննդակարգի համար: