«Սա կարող է լինել ձեր կյանքի լավագույն ժամանակահատվածը». Իվետա Մուկուչյանը՝ 2023 թվականի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Սա կարող է լինել ձեր կյանքի լավագույն ժամանակահատվածը». Իվետա Մուկուչյանը՝ 2023 թվականի մասին




Երգչուհի Իվետա Մուկուչյանն իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է արել՝ անդրադառնալով նոր տարվա հնարավորություններին:




Լուսանկարներում երգչուհին առօրյա սպորտային ոճում է: Նա կրում է ջինսե տաբատ եւ սպորտային շապիկ, վարսերն արձակված են՝ ալիքավոր հարդարմամբ, դիմահարդարումն արտահայտիչ:

«Թող 2023-ն օրհնություններով լի լինի: Սա կարող է լինել ձեր կյանքի լավագույն ժամանակահատվածը: Վստահեք ինձ:

Նայեք հայելու մեջ ինքներդ ձեր աչքերին եւ հիշեք, որ այն մարդը, ում տեսնում եք այնտեղ, միակն է, ում պետք է ինչ-որ բան ապացուցեք:

Եղեք ազնիվ ինքներդ ձեր հանդեպ՝ լավ իմանալով ուժեղ ու թույլ կողմերը փորձեք շտկել դրանք: Հավատացեք այն պատմությանը, որը ստեղծվում է ձեր կողմից, ամեն ինչ իրականություն կդառնա», - հրապարակումը մակագրել է Իվետան: