Սերժ Թանկյանը կոչ է արել տարածել Արցախի դրոշն ու դատապարտել Ադրբեջանի անօրինական գործունեությունը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սերժ Թանկյանը կոչ է արել տարածել Արցախի դրոշն ու դատապարտել Ադրբեջանի անօրինական գործունեությունը



Հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը ինստագրամյան էջում հրապարակել է Արցախի դրոշն ու կոչ արել այն տարածել՝ իրազեկելով Արցախում կատարվող իրադարձությունների մասին:


«Խնդրում եմ տեղադրեք այս դրոշի լուսանկարը ձեր էջերում՝ կանգնելով արցախցիների կողքին, որոնք տառապում են դիկտատոր Ադրբեջանի կողմից ապօրինաբար ստեղծված հումանիտար ճգնաժամի պատճառով»,-գրել է Թանկյանը:

Հրապարակման մեջ նաեւ ասվում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի ու Հայաստանի միջեւ ճանապարհի փակման պատճառով արցախցիները զրկված են առաջին անհրաժեշտության պարագաներից: