Նոր տարվա հետ առնչվող սնահավատություններ եւ նշաներ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նոր տարվա հետ առնչվող սնահավատություններ եւ նշաներ




2023 թվականը դիմավորելիս առաջին հավատալիքը, որը փորձում են սրբորեն պահել, ապագայի պլաններն ու երազանքները չբարձրաձայնելն է։ Կարեւոր է կենտրոնանալ, հանգամանորեն կշռադատել ամեն քայլ ու որոշում։

Հագուստի հետ կապված սնահավատությունները կարեւոր են համարվում, եւ շատերը դրանց հետեւում են՝ ցանկանալով հաջողությունը ձգել դեպի իրենց։ Այսպես՝ Նոր տարվա պարտադիր պայման է հագուստը թարմացնելը։ Իրականում դա պետք է լինի որեւէ նոր զգեստ, սակայն ցանկության դեպքում կարող եք պարզապես նոր աքսեսուար գնել՝ մազակալ, զարդ, գոտի, փողկապ եւ այլն։ Նոր իրը պետք է կրել միայն ամանորյա հանդիսավոր արարողության ժամանակ, բայց ոչ երբեք դրանից շուտ։ Այդ հաճույքը պահեք մինչեւ ամենակարեւոր պահը։

Մինչեւ ժամացույցի զարկերը 12 անգամ կխփեն, աղջիկներն ու կանայք պետք է ուսերին շալ, շարֆ կամ գլխաշոր գցեն։ Վերջին՝ 12-րդ զարկի հետ այն ուսից դեն են նետում՝ դրա հետ մեկտեղ ազատվելով անցնող տարվա բացասական բաներից։

Իսկ ահա ամանորյա գիշերը հագուստ պատռելը սպասվող բուռն, սակայն վաղանցիկ սիրավեպի նշան է։

Գինին շորին թափելը տառապանքի եւ արցունքների նշան է, պատահաբար կեղտոտված հագուստը գումար է խոստանում, որը, սակայն, նախանձի ու բամբասանքի հետ կապված կլինի։

Եթե չեք ցանկանում գալիք 12 ամիսներին նորամուծություններն ու փոփոխությունները ձեզնից հեռու վանել, խուսափեք Նոր տարուց առաջ կոճակներ կարել կամ կոշիկը նորոգման տալ։